Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՀՈ ՖԱՅՏՈ՞Ն ՉԻ»

Փետրվար 01,2002 00:00

«ՍԱ ՀՈ ՖԱՅՏՈ՞Ն ՉԻ» Երեկ ՀՀ կառավարությունում լրագրողների բուռն ու շարունակական հռհռոցով ուղեկցվեց Քաղավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանի խոսքը, թեեւ այս խոսքից գծագրվող հայկական ավիացիայի վիճակը ճիշտ հակառակ ռեակցիային էր արժանի։ Նախ նրա ցանկությունը՝ գալ ու լրագրողներին լավ լուր հայտնել. պատկերացնո՞ւմ եք, երեկ Երեւան-Պարիժ չվերթով ինքնաթիռ է թռիչք կատարել։ Եվ բարեհաջո՛ղ։ Քաղավիացիայի վարչության պետը լրագրողներին սա հայտնեց Գագարինի՝ տիեզերք թռչելու լուրին սազական տոնի ոգեւորությամբ, ավելին՝ առաջարկեց հպարտանալ դրանով։ Մենք, իհարկե, սկսեցինք հպարտանալ եւ միաժամանակ հռհռալ։ Մենք շատ հպարտ ենք մեր պանծալի ավիացիայով եւ հավատում ենք պրն Երիցյանի հավաստիացումներին, որ ինքը դեգեներատ չէ, ինչպես համարձակվել էր գրել թերթերից մեկը։ Այս ֆոնին պրն Երիցյանը շատ էլ ճիշտ կանի էդ իրեն դեգեներատ ասողներին մի 10 անգամ տանի «եսիմուր» ու հետ բերի, ինչպես եւ երեկ խոստացավ։ Եսիմուրը՝ չգիտեմ, բայց որ երեկվա լրագրողներիս կազմին մի 5 անգամ տանի Պարիժ, հետ բերի, ինքներս էլ միաբերան վկայություն կտանք, որ պրն Երիցյանը դեգեներատ չէ։ «Լրատվության մի քանի թերթեր» ավիացիայի եւ Հայաստանի կառավարության պրեստիժին խփում են եւ, ընդհանրապես, ահավոր սուտ երեւույթներ»։ «Ինչ-որ աբսուրդ են գրել Արմեն Հակոբյանը եւ Արմինե… (տեղից հուշեցինք՝ Ուդումյանը-Ա.Գ.) Ուդումյանը»,- որսաց պրն Երիցյանը։ «Գրում եք 700 հազար դոլարի վնաս։ Էդ ո՞նց եք հաշվում»,- հարցրեց վարչության պետը։ «Դուք չեք հաշվում, լրագրողներն են հաշվում»,- պատասխանեց լրագրողներից մեկը։ «Այ, էդ ճի՛շտ եք ասում։ Շա՜տ շնորհակալություն»,- բավարարվեց վարչության պետը։ Լրագրողներից մեկը հարցրեց, թե ում հաշվին է վերանորոգվելու ինքնաթիռի վնասված շարժիչը՝ առանց հասկանալու, որ «շարժիչի մեջ տուրբին կա, մեջը լապատկաներ»։ Էդ լապատկաները չէին կարող տեղից բարձրանալ, գնալ խփել բաքին։ Եվ, ընդհանրապես՝ «եթե գրողը սպեցիալիստ չէ, դա տՐՏՉՏՍՈՓՌ255 վՈջօՉՈպՑր255»։ Լրագրողն, իհարկե, վարչության պետից կորզեց, որ համաձայն 1998թ. պայմանագրի, շարժիչը պետք է նորոգման տրվի Հայկական ավիացիայի հաշվին։ «Ինչո՞ւ»,- չհանգստացավ լրագրողը։ «Որովհետեւ 98-ին այդպիսի պայմանագիր է կնքվել, որովհետեւ շարժիչը այլ բան է, ինքնաթիռը՝ այլ բան»։ Բայց խնդրո առարկա շարժիչը գործարանային դեֆեկտով չէր. պրն Երիցյանը հասցրել էր պատմել, թե ինչպես են ինքնաթիռը ձեռք բերելիս տեխնիկական ստուգման ենթարկում այն։ «Ա՛յ, մարդ» ուղղակի «ՌջչՌո»-ի վրա է եղել՝ ինչ եղել է։ «Հետո մի բան էլ. ինքնաթիռը օդում թռչում է։ … պատահում է, որ ինքնաթիռի վրա ազդում է մինչեւ 2-7 գործակից՝ տպՐպչՐցջՍՈ։ Ո՞վ է իմանում, ձեռքից հոտ քաշում՝ այդ …ի վրա (անզուսպ քրքիջի պատճառով անվերծանելի տերմին- Ա.Գ.) այդ ՑցՐոցսպվՑվՏրՑՖ-ը կա, թե չկա»։ Ընդհանրապես լրագրողներս առանց հասկանալու էինք հարցեր տալիս։ «Ես տոմսավաճառ հո չե՞մ»,- զարմացավ մեր տգիտության վրա պրն Երիցյանը, երբ լրագրողներից մեկը բողոքեց Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթների տոմսերի վաճառքում տիրող անկարգությունից։ «Երիցյանը պիտի պատասխան տա այլ հարցերի»,- ասաց Երիցյանը։ «Օրինա՞կ»,- հարցրեց լրագրողը։ «Ասեմ, էլի մի բան… (անվերծանելի- Ա.Գ.) կսարքեք»,- չհանձնվեց Երիցյանը։ Կարելի էր կարծել իր խոսքերը քիչ են, մենք դեռ սարքելու տեղ ունենք։ Պրն Երիցյանը այլ կառուցողական վաստակ էլ ունի. «Երիցյանը արել է այն անհնարինը, որը մարդկային ռեզերվները կարող են անել»։ Մանավանդ որ, «էտենց հեշտ չի՝ նստեցինք-գնացինք Պարիժ, հետ եկանք»։ Լրագրողներից մեկը չհասկացավ, որ պրն Երիցյանը հռետորաբար է հարցնում, թե մի՞թե չենք տեսնում ինչքան լավ բաներ են արվում ավիացիայում եւ պատասխանեց. «Չէ՛»։ «Ուրեմն անզեն աչքով եք նայում»։ Վերը թվարկված մեր գործընկերների կապակցությամբ Հ. Երիցյանը հայտնեց, որ «Շատ շուտով մի հատ մեծ դատ կլսեք»։ Նա պատրաստվում է հայցով դիմել դատարան. «Երիցյանի եկած օրվանից 27-րդ բանն են գրել։ … Այո-այո, նրանք պատասխան կտան»,- ասաց պրն Երիցյանն ու սկսեց ինքը պատասխան տալ «Առավոտի» հրապարակմանը՝ գրեթե կետ առ կետ. «Իմ սանիկը ինքնաթիռի հրամանատար ա եղել, ավիատոր՝ բարձրագույն կերպով։ Որ ավիատոր ա՝ չաշխատի՞։ Ալրաղացի եղբայրն ա աշխատում, Պողոսաղացի ինչ-ինչն ա աշխատում… (բուռն, երկարատեւ քրքիջ- Ա.Գ.)»։ Եվ թվարկեց Ա. Ուդումյանի թվարկած պաշտոնյաների ազգականներին, որոնք աշխատում են ավիացիայում։ Մենք էլ էինք դա գրել, էլի։ Ս. Վանցյանի եղբոր մասին հրապարակումները պրն Երիցյանը ոչ հերքում է, ոչ հաստատում. «Հերքում եմ մի բան, որ այդքան վնաս է հասցվել ավիացիային»։ Այդպիսի թվեր գրողը մեր ավիացիայից փողեր է տանում։ Հ. Երիցյանի խոսքի որոշ գոհարներ բացառապես տեղի սղության պատճառով են դուրս մնում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել