Լրահոս
Օրվա լրահոսը

«Վտանգը դեռ դեմներս է, իմ ասածները թող չաղավաղեն»․ Կիրանցի գյուղապետ

Մայիս 07,2024 22:55

Այսօր լրագրողների հետ զրույցում Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, ասել էր

«Ականազերծումն ընդհանուր չի արվում, ականները հլը մնում են իրենց տեղում: Ականազերծումն արել են հենց սահմանի գծի վրով, որտեղ որ գիծ կա: Մնացածը լրիվ մնում են: Էն, ինչ ես տեսել եմ ու պատկերացրել եմ, որ ավելի վատը կլինի, դեպի դրականն է եղել, մինչեւ եկել, համարյա գետն են, իրենց գյուղից մի 25% էլ համարյա անցնում է մեզ։ Մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ»։

Կիրանցի համայնքապետի այս խոսքերը Նիկոլ Փաշինյանի ասուլիսում մեկնաբանվեց այնպես, որ գյուղապետը գոհ է աշխատանքների ընթացքից։

Ավելի ուշ Կամո Շահինյանը, անդրադառնալով հարցին, որ իր խոսքերը մեկնաբանում են այնպես, թե Կիրանցի բնակիչները գոհ են սահմանազատման գործընթացից, լրագրող Անի Գեւորգյանին ասաց․ «Այսօր Կիրանցում սահմանազատումը դեռ չի վերջացրել, եւ ես շեշտեցի այդ խոսքի մեջ, որ ամենամեծ վտանգը եւ ամենամեծ վախը կա հենց այս մասում, որը մտնում է կամուրջ եւ գյուղի տարածք։ Երեք կետում աշխատանքները ժամանակավորապես սառեցվել են, մենք չգիտենք՝ վաղը ինչ կարող է լինել այդտեղ։ Այս պահին չգիտեմ՝ բանակցություններ են գնում, թե ինչի՞ն են սպասում։ Այդ մարդիկ թող հասկանան՝ ոչ թե կիրանցիները ասում են՝ շատ լավ է, այլ այն, ինչ կատարվել է մինչեւ հիմա, դրական տեղաշարժ է, բայց վտանգը դեռ դեմներս է։ Իմ ասածները թող չաղավաղեն»։

Ավելին մանրամասն՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031