Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակավոր մրցույթ՝ հեղինակավոր ժյուրիով

Մայիս 06,2006 00:00

Հեղինակավոր մրցույթ՝ հեղինակավոր ժյուրիով ՀՀ մշակույթի նախարարությունը, պետկոնսերվատորիան եւ «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամը մայիսի 30-ից հունիսի 6-ը կանցկացնեն Ա.254 Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթ: Հիշեցնենք, որ 2003թ. անցկացվել է դաշնակահարների մրցույթ, իսկ 2005-ին՝ ջութակահարների: Նախորդ երկու մրցույթների կազմկոմիտեի նախագահն էր Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը: Ենթադրելով, որ այս տարի էլ նա կղեկավարի կազմկոմիտեն, հանդիպեցինք պրոֆեսորին: Պարոն Սարաջյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցույթի կազմկոմիտեի նախագահն է ՀՀ մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը, ինքը՝ համանախագահը: Ու քանի որ մրցույթի կառուցվածքը մոտեցվել է միջազգային ստանդարտին՝ ստեղծվել է նաեւ մրցույթի տնօրինություն, որի կազմում են ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը, կոնսերվատորիայի պրոֆեսորներ Իգոր Յավրյանը, Էդվարդ Թադեւոսյանը եւ այլք: Պրոֆեսորին ուրախացրեց այն փաստը, որ կառավարության մայիսի 4-ի նիստում որոշվել է ՀՀ մշակույթի նախարարությանը 10 մլն դրամ (շուրջ 22 հազար ԱՄՆ դոլար) հատկացնել՝ մրցույթն անցկացնելու համար: «Մենք այդ մասին դեռ ոչինչ չգիտեինք: Նշեմ, որ հովանավորներ չունենք եւ ուրախալի է այդ փաստը»,- հավաստիացրեց Ս. Սարաջյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս մրցույթին իրենք նախապատրաստվել են անցյալ տարվանից՝ ջութակահարների մրցույթն ավարտելուց անմիջապես հետո, հիշեցնելով, որ Խաչատրյանի անվան մրցույթը, որին կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ, բաղկացած է ունկնդրումից եւ երեք փուլից: «13 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստան, Իտալիա, Լատվիա, Իսպանիա, Ֆրանսիա եւ այլն, մասնակիցներն ընտրվել են տեսաձայնագրությունների ունկնդրումով: Դրանք բոլոր փաստաթղթերի հետ ուղարկվել են մրցույթի կազմկոմիտե՝ մինչեւ 2005թ. դեկտեմբերի 24-ը: Իսկ մեր երաժիշտների ունկնդրումը կազմակերպել էինք 2006-ի հունվարին»,- հայտնեց Ս. Սարաջյանը: Խնդրեցինք հրապարակել ժյուրիի կազմը: Ժյուրին կգլխավորի Արամ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը (Ռուսաստան), անդամներն են՝ Մեդեա Աբրահամյանը (Հայաստան), Վոլֆգանգ Բյոտչերը (Գերմանիա), Իվան Մոնիգետտին (Շվեյցարիա) եւ Վահրամ Սարաջյանը (ԱՄՆ): Հետաքրքրվեցինք նաեւ մրցանակներով: «Առաջին մրցանակակրին կտրվի 15.000 ԱՄՆ դոլար, ոսկե մեդալ եւ դափնեկրի դիպլոմ, 2-րդին՝ 10.000 դոլար, արծաթե մեդալ եւ դափնեկրի դիպլոմ, 3-րդ մրցանակակրին՝ 5.000 դոլար, արծաթե մեդալ եւ դափնեկրի դիպլոմ: Իսկ երրորդ փուլին մասնակցած եւ դափնեկիրներ չդարձած մասնակիցները կպարգեւատրվեն դիպլոմներով եւ 2000-ական ԱՄՆ դոլարի չափով գումարով»,- ասաց Ս. Սարաջյանը: Ի դեպ, մրցույթը իր ներկայությամբ կպատվի նաեւ Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանը կանանց մրցաշարում ներկայացված էր երկու մասնակցով՝ 58 կգ քաշային Մելինե Դալուզյան եւ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյան: Մեր աղջիկների մրցելույթները Վլադիսլավովոյում կարելի է բավարար գնահատել: Հռիփսիմեն 261 կգ (115+146) արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ՝ առանց ձախողումների կատարելով իր բոլոր մոտեցումները ( պոկումում՝ 106, 110, 115, հրումում՝ 133, 136, 146), իսկ Մելինեն յուրաքանչյուր վարժությունում կատարելով մեկական հաջող մոտեցում (94+112)՝ երկամարտի 206 կիլոգրամով բավարարվեց չորրորդ տեղով: Տղամարդկանց 69 կգ քաշային կարգում հավաքականի մարզիչները նպատակահարմար էին գտել հայտավորել երկու ծանրորդի՝ Արմեն Ղազարյանին եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանին: Հայաստանցի մարզասերները այս քաշային կարգում լուրջ սպասելիքներ ունեին հատկապես սպիտակցի Արմեն Ղազարյանից, որը ծանրամարտում թրծված մարզիկ է, ունի միջազգային մրցումների հարուստ փորձ, անգամ Աթենքի օլիմպիական խաղերում 4-րդ տեղ է գրավել: Սակայն Լեհաստանում նա երկամարտի 325 (145+180) կիլոգրամով կրկին, ինչպես Աթենքում եղավ, անձնական ավել քաշի պատճառով մրցանակային եռյակում տեղ չգտավ: Կարծում ենք, Արմենի մեդալ չնվաճելը հավասարազոր է ձախողման: Բայց, մեր համոզմամբ, դրանում ոչ այնքան նա է մեղավոր, որքան անձնական մարզիչ Մհեր Ղազարյանը, որը հաճախ է սպորտի պետական կառույցի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարներին ոսկե մեդալներ խոստանալով՝ նախապատրաստության փուլերի ողջ ընթացքում ինչ-ինչ լրացուցիչ պահանջներ ներկայացնում ու որպես կանոն հասնում ուզածին: Կարծում ենք, մեղքի բաժին ունեն նաեւ հավաքականի մարզիչները, ովքեր պլանավորում եւ անցկացնում են ընտրանու ուսումնամարզական հավաքները եւ վերջնական արդյունքների պատասխանատուն են: Ասենք, որ մեր այս տեսակետին երեկ լիովին համաձայնեց նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ինչ վերաբերում է նույն քաշային կարգում հանդես եկած, ավելի ճիշտ կլինի ասել՝ «հանդես չեկած», Տիգրան Գ. Մարտիրոսյանին, նա «գերազանց» կրկնեց վերջին շրջանում մեր որոշ ծանրորդների հիմնած «զրո» վաստակելու տխուր ավանդույթը: Ըստ առաջնության պաշտոնական ինտերնետային կայքի, պոկում վարժությունում սկսելով 141 կիլոգրամից, նա այնուհետեւ բարձրացրել է 146 կիլոգրամ ծանրաձողը: Սակայն երրորդ փորձում անհաջողության է մատնվել 148 կգ-ում: Հրումում Տիգրանը երկու անգամ չի բարձրացրել իր եւ մարզիչների պատվիրած 175 կգ մեկնարկային քաշը, որից հետո, հավանաբար, դրությունն ինչ-որ կերպ փրկելու նպատակով գնացել է 176 կիլոգրամի ու կրկին տապալվել՝ ստանալով զրո միավոր: Քանի որ մրցավայրում գտնվող մեր պատվիրակությունից անմիջականորեն որեւէ օպերատիվ տեղեկություն, մեկնաբանություն ստանալու հնարավորություն չունենք, դժվարանում ենք հիմա ասել, թե որո՞նք են Տիգրանի ձախողման պատճառները: Բայց հուսանք, որ Երեւան վերադառնալուց հետո Ֆեդերացիան, Օլիմպիական կոմիտեն եւ Սպորտպետկոմը լուրջ քննարկումներ կկազմակերպեն ու գնահատական կտան մարզիչների աշխատանքին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել