Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՆԵԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»

Փետրվար 14,2008 00:00 Share

\"\"

«Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով՝ մեր թեկնածուի, վարչապետ Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակով, եւ դրանք կլինեն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաազատ, ամենաժողովրդավարական ընտրությունները: Համոզմունքիս հիմքը նախեւառաջ այն է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն աջակցում է վարչապեստին, տեսել է նրա պայքարը, նրա շխատանքը վերջին 20 տարվա ընթացքում: Մեր քաղաքացիները տեսնում են նաեւ, որ Սերժ Սարգսյանը գնում է ազգը միավորելու, կարեւորագույն խնդիրների շուրջ համախմբելու ճանապարհով, որը մեզ համար միակ ճիշտ, միակ ընդունելի ճանապարհն է: Վստահ եղեք, որ երկրի ղեկավար ընտրվելուց հետո նա կլինի բոլորի նախագահը՝ անկախ նրանից, թե ով ում է քվեարկել եւ ով ում է պաշտպանել: Եվ այդ է պատճառը, որ այս ընտրարշավը Սերժ Սարգսյանը տանում է բացառիկ սպվածությամբ եւ պարկեշտությամբ: Նա լուրջ պետական գործիչ է, որի ղեկավարությամբ Հայաստանը առաջիկա տասնամյակում կդառնա ժամանակակից եվրոպական երկիր»,- երեկ «Առավոտին» ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել