Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության շարունակականության մասին

Հունիս 26,2008 00:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Չբացահայտված խնդրի լուծումը տալով՝ միշտ մեզ վտանգում ենք ընդդիմախոսի կողմից հարվածներ ստանալու: Եվ ոչ միայն դժվար է դառնում հեղինակի կողմից սպառիչ պատասխան տալը, այլեւ ծածկադմփոց անելով՝ յուրացվում է գյուտը գյուտարարից: Հենց այդ պատճառով էլ բուն հեղինակը տվյալ գիտության զարգացման գործին չեզոք է մնում: Հետեւաբար, գիտությունը կամ իսպառ դադարեցնում է գիտական գործունեությունը, կամ հետագա զարգացում չի ունենում, որը երեւում է իմ թե՛ տեսական եւ թե՛ գործնական աշխատանքներից: Այդ պատճառով էլ գտնում եմ, որ պետք է վերանայվի ներկայիս ԲՈՀ-ի գործունեության կանոնադրությունը եւ նոր կարգ մտցվի՝ առանց գյուտարարի (կամ հեղինակի) ընդդիմախոսության: Այսպիսով, ընդդիմախոսի վարձատրության գումարը կանխավ խնայված-շահված կմնա պետության գանձարանում, մինչդեռ այժմ գործող համակարգով գիտությունը շարունակականություն չի ունենում:

Թե չէ՝ չորս գրքերս էլ ներկայացնելով ԲՈՀ (16. XII. 2004)՝ պատասխան եմ ստանում.

«Մենք գիտությամբ չենք զբաղվում» (22. XII. 2004): Սա մի՞թե սխալածին ողբերգություն չէ: Խուսափելով այդպիսի եղերականությունից՝ առաջարկում եմ հիմք ընդունել հետեւյալ կարգը. «Գյուտարարը ապացուցելով ճշգրիտ գիտությամբ խնդրի լուծումն իր փաստերով, հինգ գրքերում, որտեղ կան նաեւ 30-ից ավելի խոշոր գիտնականների դրական կարծիքներ՝ ստորագրություններով, ինքնըստինքյան վերացնում է իր իսկ (գյուտարարի) ձեւական ընդդիմախոսությունը»:

Քանի որ ղեկավարը դեռ չգիտի նոր ծնված գյուտի էությունը, նա ինչպե՞ս կարող է վարել տվյալ գործը: Այսինքն՝ նա պետք է մտնի դաշտ ու իր համար ծաղկեփունջ հավաքի ու գնա, բուն տե՛րն էլ մնա առանց վարձի՞:

Այսպիսով՝ այնտեղ, որտեղ նոր գյուտ է ստեղծվում եւ հաղորդվում հեղինակի կողմից, կրկնում եմ, հեղինակը ղեկավար չպիտի ունենա, որովհետեւ այդ գյուտը յուրացնում են արդեն գիտական աստիճան ունեցող «ղեկավարները», իսկ գյուտարարը, առանց գիտական աստիճանի, ըստ էության, դուրս է մնում գիտության ոլորտից:

Այնպես որ, երկու դեպքում էլ գիտության հետագա զարգացման գործընթացը տեղի չի ունենում:

Ահա՛ թե որտեղ է մեր հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքի կարեւոր իմաստը, երբ հայտարարում է, թե «…գիտությունը շարունակականություն չի ունենում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել