Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստակա՞ն, թե՞ բնական

Փետրվար 04,2010 00:00

Այս է խնդիրը…

Մեր օրերում սեքս-սիմվոլի նման կուրծք ունենալը շատ հեշտ է, վիրահատվիր՝ ու այդպիսին կունենաս:  Բայց մինչեւ հիմա էլ բժիշկները թաքցնում են, որ այդ իմպլանտանտները հաճախակի պետք է փոխել, եւ նման վիրահատությունը քաղցկեղային գոյացությունների առաջացման պատճառ կարող է դառնալ:
Կրծքային  իմպլանտանտները մի քանի տեսակի են լինում՝ գելային, սիլիկոնային, ֆիզիոլոգիական լուծույթով: Վերջինները ամենաանվտանգն են, քանի որ նույնիսկ  պայթելու դեպքում՝ օրգանիզմում բնական նյութ կլցվի, իսկ եթե գելով  իմպլանտանտը պայթի (առաջ գելն ուղղակի կրծքի մեջ էին ներարկում)՝  հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում ձեթի հետ, երբ այն ջրով լի բաժակի մեջ են լցնում՝ շարժվող կաթիլներից գոյացություններ են առաջանում, որոնց չափսը, ձեւն ու բնույթը կառավարել հնարավոր չէ: Գելը հենց նման ձեւով է իրեն պահում: Գելի կուտակումները հաճախ կնոջ թեւերի տակ, մեջքին, որովայնի մեջ են հայտնաբերում: Այն օրգանիզմից գործնականում դուրս չի գալիս:
Բազմաթիվ կանայք, որոնք մի քանի տարի առաջ մեծ գումարներ ծախսելով իմպլանտանտներ են տեղադրել, այժմ բժշկի մոտ հերթ են կանգնել դրանք հանելու համար: Պարզվում է, որ իմպլանտանտները մի քանի տարի հետո պետք  է  փոխել: Այն, որ դրանք ամբողջ կյանքի համար չեն տեղադրվում՝ բժիշկներն այդ փաստը չեն քննարկում: Իմպլանտանտների ժամկետը նյութի տեխնիկական բնութագրից եւ կնոջ օրգանիզմի առանձնահատկությունից  է կախված: Պետք է հիշեք, որ ցանկացած իմպլանտանտ օտար մարմին է, եւ ոմանց օրգանիզմն այն չի ընդունում:  Բայց ինչ էլ որ լինի, 5-6 տարի հետո իմպլանտանտները պետք է փոխել: Նույնիսկ ամենաժամանակակիցների ժամկետը  10 տարի է: Բանն այն է, որ օտար մարմնի շուրջ ֆիբրոզային շերտ է ձեւավորվում: Իսկ պատկերացնո՞ւմ  եք, որ նման մարմին կաթնագեղձի շուրջը ձեւավորվի: Երբեմն մի քանի տարի  հետո  կինն այլեւս չի կարողանում փորի վրա պառկել, քանի որ կուրծքը կարծես քար լինի: Որպեսզի նման բան չպատահի եւ արագ վանում չառաջանա, ժամանակակից իմպլանտանտները՝ իր հատկություններով կաթնագեղձին  մոտ հատուկ նյութով են պատում: Բայց վաղ թե ուշ վանումը, միեւնույն է, առաջանում է:
 Վիրաբույժը տեղադրելուց առաջ անպայման պետք է տեղեկացնի, որ իմպլանտանտները ժամանակավոր են տեղադրվում, եւ կինն անպայման պետք է  հետազոտվի: Եթե բժիշկն առանց նման հետազոտության է վիրահատություն նշանակում, արագ փախեք նրա մոտից: Բժշկից նաեւ սերտիֆիկատ եւ վիրահատության վերաբերյալ լիակատար տեղեկատվություն պահանջեք:
Իմպլանտանտների դիրքը վիրաբույժը նույնպես պետք է քննարկի: Մեթոդները շատ են, բայց այժմ կաթնագեղձերը պահող  կրծքամկանի տակ են իմպլանտանտները տեղադրում: Դրա շնորհիվ կուրծքն ավելի բնական տեսք է ունենում, երկրորդը՝ ֆիբրոզային մարմնի ձեւավորման պրոցեսը դանդաղում է:
Քաղցկեղի ու իմպլանտանտների տեղադրման միջեւ անմիջական կապ գոյություն չունի, բայց օտար մարմնի գոյությունը՝ չարորակ գոյացության հայտնվելու ռիսկը մեծացնում է, քանի որ կաթնագեղձը սթրեսի մեջ է հայտնվում: Բացի այդ, նոր կրծքով ախտորոշում կատարելը բավական դժվարանում է: Առանց իմպլանտանտների կանանց համար մամոգրաֆիան գոյություն ունի, իսկ իմպլանտանտների դեպքում այն քիչ էֆեկտիվ է: Կնոջ կրծքում կարող է մաստոպատիա, կիստա կամ ֆիբրոադենոմա ձեւավորվել, իսկ  այդ մասին նա շատ ուշ կարող է իմանալ: Ըստ venera18plus.com-ի՝ իմպլանտանտների դեպքում պետք է հրաժեշտ տալ շոգեբաղնիքին, քանի որ տաքության ազդեցությունը եւս վնասակար է: Իմպլանտանտներ տեղադրած  կնոջ կուրծքը նույնիսկ սիրելու ժամանակ պետք է շատ զգույշ լինել, քանի որ ուժեղ սեղմելու դեպքում այն կարող է պայթել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել