Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ից ու ՆԳՆ-ից Բագրատ սրբազանին տեղեկություն են փոխանցել, թե ինչ են պատրաստվում անել իշխանությունները շարժման դեմ

Մայիս 08,2024 14:24

Այսօր Չարենցավանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթից առաջ լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանը արձագանքեց իշխանականների այն քննադատություններին, թե «մի 50 հոգի մարդ է հավաքվել». «Թե՛ ԱԱԾ-ից, թե՛ Ներքին գործերի նախարարությունից, տարբեր օղակներից մեզ բազմաթիվ ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ ժողովուրդ ջան, որ էսքան աջակցում եք, շնորհակալ եմ, որ նաեւ կանխարգելիչ միջոցների մասին եք խոսում, մեզ տեղեկացնում եք: Համապատասխան ժամի ես նաեւ կասեմ, թե ինչ են նախատեսել եւ տեղի կունենա՞ դա, թե՞ տեղի չի ունենա: Շնորհակալ եմ այն ազնիվ հայորդիներին, ովքեր ԱԱԾ-ում են եւ նաեւ ոստիկանական, ՆԳՆ-ի մեջ գտնվող անձինք, ոստիկանական զորքերի մեջ գտնվող անձինք: Ուղղակի ես հիացած եմ ձեր աշխատանքով, շնորհակալ եմ, որ այդ տեղեկությունները կարեւոր ժամի փոխանցում եք: Սա նշանակում է, որ այս լույսը տեսել եք այս մարդկանց մեջ, ձեզանից շատերի ծնողներն են նաեւ այստեղ, ապրեք դուք, շարունակեք նույն ձեւով: Գիտեմ նաեւ, թե ինչ ճնշումների միջով եք անցնում:

Մենք շատ լավ տեղեկացված ենք ամեն ինչի մասին: Երեկ ամբողջ օրը նկարել են՝ մեկ դրոնով, երկու դրոնով, ծաղրանքով գրել են 50 հոգի մարդ են հավաքված: Իրենք իրենց մխիթարում են, թե մի 200 հոգի մարդ են, դե մի 300 են, շատ չեն, ոչինչ, հիմա շարժումը կմարի: Կմարի, հա»-հեգնեց սրբազանը՝ հավելելով, որ շարժումը կմարի հօգուտ հայրենիքի եւ ի փառս Աստծո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Հովհաննես Իշխանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031