
Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը դեռ հունիսի 27-ին էր որոշում ընդունել Մուամմար Կադդաֆիին, նրա որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին, եւ Լիբիայի հետախուզության ծառայության ղեկավար Աբուլլա աս-Սենուսսին կալանավորելու սանկցիա տալու մասին: Վերջիններս կասկածվում են մի շարք, այդ թվում՝ մարդկության դեմ հանցագործությունների մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ինտերպոլն արդեն ալ-Իսլամի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:
Ինչ վերաբերում է Լիբիայի նախկին բռնապետի ընտանիքի անդամների գտնվելու վայրին, ապա առայժմ ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ նրա որդիներից մեկը՝ Մութասսին, սպանվել էր հոր սպանության օրը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Կադդաֆիների ընտանիքի ողջ մնացած անդամները ապաստան են գտել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:


















































