Հեռավոր գյուղերում ավելի ավանդական են անցկացվում հարսանքիները, քան քաղաքում: Ամուսնական արարողությունը սկսվում է փեսայի ներքնաշորը հագցնելուց մինչև մգեցված կարմիր խնձորը, որի մգությունը մինչ օրս հետաքրքրում է հարսի, առավել ևս փեսայի տան անդամներին:
 Համլետն  ու  Սիրարփին  պատրաստվում  են  ամուսնության  արարողությանը: Ժամերն  են  հաշվում: Ազատանում,  տարեցների  վկայությամբ,  պահպանվում  են  բոլոր  ծեսերը. «Մեզ  մոտ  քողից  մինչև  ափսեներ  հիշում  են», –  ասում է  86-ամյա  Մանուշակ  տատը: Նախապես  հարսի  բարեկամները  գալիս են  փեսային  հագցնելու: Բոլորի  աչքի  առաջ  Համլետը  փորձում  է  իր  նոր  կոստյումը  ներքնաշորերից մինչև  օծանելիք, հետո  երաժիշտներին  գումար են  տալիս, ուղևորվում   հարսնատուն: Առջևից  գնում  է   «աղվեսը», մեքենան, որը  ուղղորդում  է  շարանը: Համլետի  հորեղբոր  որդու  ձեռքին  աքլոր է, կամ  իր  բառերով ասած`  խորոզ, որը  պետք  է  մի  հավ  փախցնի  հարսի  տնից: Ոչ  թանկարժեք  մեքենաներից  իջնում  են  գյուղի  քեֆ  անողները` ջահելներից  մինչև թամադաներ: Հարսի  հոր  հետ  երկու  թաս  գինի  են  խմում, հարսին  փեսայի  ձեռքը  տալիս   ու  ուղևորվում    մոտակա  եկեղեցի: Քահանայի  օրհությամբ  տեղի  է  ունենում  պսակադրությունը, ներկաներն  իրար  շնորհավորում են, եկեղեցու  բակում  աղանվիներ  բաց  թողնում: Ավանդույթի  համաձայն`  ազապ բաշին  պետք  է  ունենա  թուր, որի  վրա  շարված  կլինեն  քաղցրավենիքներ, այս  պաշտոնը  ստանձնել  է  փեսայի  մորաքրոջ  որդին` Վահրամը: Քաղաքից  եկած  երիտասարդ  էր, գյուղի  ջահելները  միանգամից  համոզեցին  ու  խլեցին  ձեռքից  թուրը: Այս  ամենից  շատ  ավելի  հետաքրքիր  է  հարսանյաց  քեֆը, որը  նշվում  է  գյուղի  կենտրոնում  գտնվող   «կլուբում»: Սա  միակ  մեծ  դահլիճն  է, ուր  անցկացվում են  և’  հարսանիքները,  և’  հոգեհանգստի  հացը: Անբարեկարգ  սրահը  այս  անգամ  գունավոր  է, բորբոսնած  պատերին  գորգեր  են, վրան  բամբակով  պատկերներ, սիրո  խոստովանություններ: Րոպեներ  անց  եռում  է  ամբողջ  սրահը, մարդիկ  մտնելուն  պես  տեղավորվում են,  բաժակ  բարձրացնում, խմում  ու….: Սկսվում  է  համերգային  մասը, երգիչները  հիշել  են  70-ականների  երգերը, մյուսն  էլ  ոմն  «Մրե»-ին  է  կրկնօրինակում: Գյուղ, հարսանիք, հոծ  բազմություն  և  առանց  կռվի, դե  իհարկե  չի  լինի: Չնայած  կլինի, ուղղակի  պետք  է  մի  կես  ժամով  դադարեցվի  ուրախությունը: Պարելու  ընթացքում  գյուղացի  Գալուստի  որդին  պատահաբար  կանգնել  էր  հարսի  եղբոր  ոտքին, հետո  էլ  շարունակել  գժությունները` ալկոհոլի արդյունք: Մի  երկու  բռունցքի  հարված, հետո  դուրս:  Ժամանակին  հասնում  է  փեսա Համլետը: Համաձայնության  են  գալիս, գնում, նստում  են  իրար  դիմաց ու  շարունակում  հարբել: Մեկ  ժամ  անց  հարսն  ու  փեսան  հեռանում  են, Սիրարփին  դժվարությամբ  է  պահում  իրեն նվիրած  մատանիները: Քեֆը  տևեց  մինչև  լուսաբաց:

Սկեսուր Բեթխեմ մայրիկը առավոտյան սինիներ է կապում, մուգ կարմիր խնձոր ու քաղցրեղեն է գնել, մի կոնյակ մտցրել դրանց արանքը, ու սպասում է բոլորն արթնանան: Պիտի գնա տղայի զոքանչին աչքալուսանքի, իբր զոքանչը պիտի զարմանար: ԴԱՎԻԹ ԴԱՎԻԹՅԱՆ