Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինա Այանյանը հաղթել է «Միսս Բոստոն» ամենամյա մրցույթում

Փետրվար 11,2020 22:45

«Միսս Բոստոն» ամենամյա մրցույթում հաղթող է ճանաչվել Քրիստինա Այանյանը: Այս մասին տեղեկացնում է մրցույթի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Ինչպես հաղորդում է yerakouyn.com կայքը,  Այանյանը 10 տարեկանում ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թվականին ստացել է Մասաչուսեթս նահանգի դեռահասների գեղեցկության մրցույթի գլխավոր մրցանակը:

«Միսս Բոստոն 2020» մրցույթի տիտղոսակիրը գերազանց տիրապետում է հայերենին, հաճախ այցելում է Հայաստան: Այանյանն աշխատել է ամերիկյան հեղինակավոր ABC հեռուստաընկերությունում և լուսաբանել Emmy  մրցանակաբաշխությունը, իսկ այժմ թղթակցում է Armenian Weekly շաբաթաթերթին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829