Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ էլ որ լինի». Աիդա Արամիի նոր երգը

Հունվար 16,2024 23:50

«Ինչ էլ որ լինի»՝ ահա այսպիսի վերնագրով նոր երգ է ներկայացրել երգչուհի Աիդա Արամին։

«Նպատակս  է, որ աշխատանքս մոտիվացնի, սթափեցնի եւ ընկերոջ նման ասի՝ «մի հուսահատվիր, պայքարիր, ձեռքերդ վայր մի դիր, դու ուժեղ ես, ուղղակի չգիտես, թե քո ներսում ինչ կա»։  Պահի տակ՝ 15 րոպեում ծնվեց այս երգը, որը անկեղծ է,զգացմունքային: Կուզեմ՝ կանայք իմանան, թե որքան ուժ ունեն ու ինչքան բաների կարող են հասնել՝  անկախ դժվար իրավիճակներից»,- ասում  է երգչուհին:

Խոսքերն ու երաժշտությունն Աիդայինն են,  գործիքավորումը Նիգ Եգիբյանն  է իրականացրել։  Նիգը Աիդայի երգերի մեծամասնության գործիքավորողն է։ Նրանց համագործակցության մեկնարկը տրվել է այն պահից,երբ Աիդան Լոնդոնից տեղափոխվել է Երեւան:

Ստեղծվել են հատուկ կերպարային զգեստներ դիզայներ Արայի Գաբաջյանի կողմից։  Կանանց տարբեր « կողմերը» տեսահոլովակում ներկայացրել է ռեժիսոր  Հրանտ Մովսիսյանը, իսկ կերպարներում հենց Աիդան է։ Երգն ու տեսահոլովակը ունենալու են շարունակություն՝ եռապատկման ձեւաչափով։

Արմենուհի ԱՐՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031