Լրահոս
Օրվա լրահոսը

«Միտք առաջացավ ժամանակս ավելի օպտիմալ ծախսել՝ ինստագրամում և ֆեյսբուքում նյութերը թերթելու փոխարեն». Դանիել Վարդանյանը՝ ինստագրամում «inchu_chimanal» էջը բացելու մասին

Դեկտեմբեր 12,2021 11:36

Ինստագրամյան ամենահայտնի հայկական ուսուցողական էջերից է «inchu_chimanal» էջը, որն ունի մոտ 122 000 հետևորդ։ «inchu_chimanal» էջը բացելու և այն արդյունավետ օգտագործելու մասին զրուցել ենք էջի հեղինակի՝ Դանիել Վարդանյանի հետ, որը այս էջը վարելուն զուգահեռ սովորում է ծրագրավորում, կամավորություն անում և վարում դասընթացներ։

Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք բացել այս էջը։

-2019 թվականին եմ բացել էջը։ Քանզի անիմաստ ժամանակ էի ծախսում ինստագրամում ու ֆեյսբուքում՝ թերթելով նյութերը, միտք առաջացավ ժամանակը ավելի օպտիմալ ծախսել:

-Ինչու՞ հենց փաստեր որոշեցիք գցել։

-Ի սկզբանե մտածել էի, որ ուսուցողական կոնտենտ լինի։ Հիմա էջում կա «Իսկ դու համաձա՞յն ես…» խորագիրը, որտեղ կիսվում եմ իմ մտքերով: Հասկացա, որ միայն դա անելով դժվար թե առաջընթաց ունենա էջը ու մտածեցի, որ մարդկանց կհետաքրքրի նաև ուշագրավ և ինֆորմատիվ փաստերը ու այդպես միքս արեցի:

-Ինչպե՞ս ձեզ մոտ հաջողվեց մեծ լսարան հավաքել։

-Տարօրինակ է, բայց ստացվեց ինձ մոտ։ Կարծում եմ հաջողվեց, որովհետև անմիջական եմ իմ լսարանի հետ: Եթե որևէ մեկը հարցով  դիմում է ինձ, փորձում եմ նրան օգնել։

-Ինչո՞ւ էջի հրապարակումների դիզայնում առյուծի պատկերը օգտագործեցիք։

Երևի ամենաշատը այս հարցն են տալիս: Հորոսկոպին չեմ հավատում, բայց ըստ իմ հորոսկոպի նշանի փորձեցի լոգո ստեղծել, որը և սիրվեց: Ինչ լավ է, որ հորոսկոպով խոյ չէի (ծիծաղում է)։

-Երբևէ ձեզ մոտ առաջացել է էջը ջնջելու կամ էջի ֆորմատը փոխելու միտք։

-Հավատացեք՝ ոչ։ Միշտ փորձել եմ «նորամուծություններ» անել, որպեսզի լսարանը չհոգնի: Վերջին նման քայլը, այն էր, որ ինքս սկսեցի փաստեր նկարել ու տեսանյութը տեղադրել ինստագրամի «Reels» բաժնում։

-Ձեզ ֆինանսապես շահույթ բերո՞ւմ է այս էջը։

-Մի քիչ: Բայց ի սկզբանե ունեցել եմ սկզբունքներ, որոնց չեմ դավաճանում։ Բազմաթիվ գովազդների պատվերներ եմ մերժել: Այնպես չէ, որ էջը ստեղծվել է միայն նյութական շահի համար:

-Ձեզնից շա՞տ ժամանակ է խլում էջը։

-Չէի ասի, օրական 30-40 րոպե: Երկար ժամանակ վիդեո նկարելն է տանում, մոտ 10 անգամ նկարում եմ, որ ստացվի։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում այս գործում։

-Այն, որ մարդիկ անտարբեր չեն և գնահատում են աշխատանքս։ Ամեն օր ստանում եմ մոտիվացնող նամակներ հետևորդներիցս, ինչի համար նրանց շատ շնորհակալ եմ:

 

Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031