
«Առավոտ երիտասարդականը» պարզեց՝ սա միակ խնդիրը չէր, որ անհանգստացնում էր ուսանողներին, բողոքների մեծ մասը վերաբերվում էր դասախոս-ուսանող հարաբերությանը: «Կան դասախոսներ, ովքեր յուրահատուկ մոտեցում են դրսևորում ծանոթի կամ բարեկամի երեխայի նկատմաբ: Նույն ձևով պատասխանած ուսանողներից մեկին բարձր են դնում, մյուսին ցածր»,-ասաց նրանցից մեկը, սակայն չցանկացավ ներկայանալ:
Մեկն էլ բողոքեց, որ դասախոսը ուսանողուհուն կտրել էր քննությունից, զրկել անվճար սովորելու հնարավորությունից, պատճառաբանելով` «մի քիչ չաղլիկ լինեիր, կդնեի»: «Հարգելի ուսանողներ, հետևե’ք ձեր քաշին, քանի-որ չգիտեք, թե ձեր դասախոսն ինչ ճաշակ կարող է ունենալ»,- վիրավորված կոչ արեց ուսանողուհին` խուսափելով հայտնել անունը:
Քիմիայի եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողները բողոքում են՝ միջոցառումներ չեն կազմակերպվում: «Այդ հարցում միշտ էլ դժգոհություն կլինի: Ակտիվություն չի նկատվում ուսանողների կողմից: Ուսխորհուրդը միշտ էլ միջոցառումներ եւ արշավներ կազմակերպում է»,-ասաց ֆակուլտետի դեկանը:
Արամ Արարատյան


















































