
Ու փորձում ես սթափվել…սկսում ես վերականգնել ինքնավստահությունդ: Հիշում ես արժանքիներդ, հետո հիշում նրանց, ովքեր քեզ սիրում ու հարգում են: Ու երբ հասնում ես ինքնահաստատման կամ էլ ինքնագնահատման, հասկանում ես, որ մի բան պակասում է քեզանից: Ու հենց այդ պահին հասկանում ես, որ քեզ պետք չէ այդ ամենը, քեզ պետք է նա: Նա, ում համար պատրաստ ես տալ քո ամեն ինչը, քանի որ այդ ամեն ոչինչ է` առանց նրա:
Նա այն է, ինչով շնչում էիր, այն էր, ինչ տեսնում էիր, այն, ինչով ապրում էիր… Իսկ հիմա կարծես օդը կանգել է, աչքերդ փակվել են, դու կորել ես «քարտեզի վրայից»: Այդ պահին սկսում ես զգալ ժամանակը, սկսում ես մաշկիդ վրա զգալ վայրկյանները, ուզում ես կանգնեցնել ժամանկը, մի խորը շունչ քաշել: Բայց նա վազում է, իսկ դու դեռ մնացել ես հուշերի ազդեցության տակ: Օրեցօր նվազում է հույսիդ կրակի ջերմությունը: Բայց դու չես ուզում, որ այն մարի, քանզի դու էլ կմարես նրա հետ: Ու սկսում ես ապրել քո աշխարհում, շրջապատված քեզ հարազատ մարդկանցով, բայց միևնույն ժամանակ դու մենակ ես քեզ զգում. քանզի չկա նա…
Նվեր Հովհաննիսյան
Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջն դպրոց
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ


















































