
Մի շարք ուսանողներ ավելորդ են համարում ոչ մասնագիտական առարկաների առկայությունը և ուսուցումը բուհերում. «Մեթոդաբանությունը և մանկավարժությունը միմյանցից տարանջատել և որպես առանձին առարկաներ դասավանդելը, իմ կարծիքով, սխալ է: Այս երկուսն իրար շատ մոտ են , կարելի է միավորել և մեկ դասաժամով անցկացնել: Ես սովորում եմ օտար լեզվի և գրականության բաժնում, որտեղ մասնագիտական առարկաների ժամաքանակը այնքան էլ շատ չի: Կարելի է կրճատել ոչ մասնագիտական առարկաների ժամաքանակը և ավելացնել մասնագիտական առարկաները»,- ասաց 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ալեքսանյանը:
«Մեր ֆակուլտետը ունի բազմաթիվ խնդիրներ: Իսկ առանձնացնել դժվարանում եմ: Այսօրվա ուսումնական պրոցեսը ինքնին խնդիր է: Կարևոր է , որ եւ՛ դասախոսը, եւ՛ ուսանողը լավը լինեն, որ մենք կարողանանք վաղվա մեր նպատակներին հասնել: Ես հիշում եմ, որ իմ ուսանողական տարիներին հարց էր բարձրացվել ոչ մասնագիտական առարկաների ժամաքանակները կրճատելու մասին: Դա պետական ծրագիր է: Ես էլ գոհ չեմ ոչ ծրագրերից, ոչ ժամաքանակներից»,-ասաց ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան` Յուրի Դավթյանը:
Անկախ նրանց խնդիրներից ու պահանջներից, ուսանողները շատ բան են սպասում իրենց համալսարանից. «Մեր համալսարանը բացի մասնագիտական կրթությունից մեզ տալիս է նաև մանկավարժի գիտելիքներ»,- ասաց 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղևոնդյանը:
Քրիստինա Միրզոյան


















































