
«Գոռի նկարագրած սև, գանգուր մազերով, անմեղ աչքերով աղջիկը կարծում եմ դուք եք»: Ես էլ ժպտացի ու ասացի. «Գանգուր մազերովը` հա, բայց անմեղ աչքերովը` չգիտեմ» ,-ժպտում է Լուսինեն:
Վարդանի ծննդյան հաջորդ օրվանից Գոռն ու Լուսինեն համալսարանում հանդիպելիս արդեն բարևում էին ու նույնիսկ երկար զրուցում: Երբեմն էլ Լուսինեն ինքն էր պատրվակներ ստեղծում Գոռին տեսնելու համար: Նրանք մի քանի օրում հասցրեցին մտերմանալ ու Լուսինեն արդեն Գոռից բացի ոչ մեկի չէր նկատում. իր կյանքը նոր երանգ էր ստացել: Սակայն Լուսինեի ուրախությունը երկար չտևեց: Մի քանի շաբաթ անց նա նկատեց, որ Գոռն այլևս համալսարան չի գալիս: Անգամ մի օր էլ ստիպված եղավ բոլոր լսարանների դռները բացել ու նրան փնտրել: Հետո Վարդանից իմացավ, որ Գոռին բանակ են տարել: «Այդ պահին չգիտեմ էլ ինչ կատարվեց հետս, միայն այն մտքից, որ ես էլ նրան չեմ տեսնելու սկսեցի դողալ,- ասում է Լուսինեն,- հետո սթափվեցի և որոշեցի չհանձնվել ու լավատես լինել: Ինձ թվում էր, թե նա էլ իմ հանդեպ անտարբեր չէ, բայց չհասկացա, թե ինչու ինձ չասաց, որ բանակ է գնալու»: Արդեն 4 ամիս է, ինչ Գոռը ծառայության մեջ է: Նրա որպիսությունը Լուսինեն իմանում է Վարդանից (թեև նրան երբեք չի ասել Գոռի հանդեպ ունեցած իր զգացմունքների մասին): «Այս 4 ամիսների ընթացքում ես չմոռացա Գոռին, ես նրան սիրում եմ, բայց այդ մասին հեռախոսով չեմ համարձակվի նրան ասել, կսպասեմ մինչև բանակից գա: Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի: – ասում է Լուսինեն և ավելացնում,-Թեև ընկերուհիս համոզված է, որ սա ընդամենը հրապուրանք է, որը երկար չի տևի, բայց ես կարծում եմ՝ եթե հրապուրանք լիներ` հեռավորությունը կստիպեր նրա հանդեպ սառել, բայց ոչինչ չի փոխվել, ես սիրում եմ…»:
Տիգրանուհի Թասլակյան
Հ. Գ. Հերոսուհին խնդրեց իր եւ «սիրելիի» անունները հրապարակման մեջ փոխել: Ասում է՝ վախենում է Գոռը սխալ հասկանա: Սպասում է տղայի վերադարձին եւ խոստանում «Առավոտ երիտասարդականին» ավարտին հասցնել պատմությունը:


















































