«Կներեք, բայց սխալ մարդու եք սիրո խոստովանություն անում»:
«Ո՞նց, բայց ես հենց քեզ եմ սիրում, Մարինե ջան»:
«Ես Մարինեն չեմ, Նարինեն եմ:»

Հենց այնտեղ էլ Հայկը նկատել էր ժպտերես ու աշխույժ աղջկան, հետաքրքրվել էր և հաջորդ օրը համալսարանում տեսնելով Նարինեին սկսել էր հետևել նրան: Հաճախ էր անակնկալներ արել իր «կարծեցյալ» սիրելիին, սակայն ամենամեծ անակնկալը ինքն էր ստացել, երբ վերջապես որոշել էր սիրո խոստովանություն անել:
«Սկզբում չհավատացի, որ Մարինեն չի: Կարծեցի` ուղղակի ինձ հեռու պահելու համար ա էդպես ասում, բայց երբ շատ համառեցի, ասաց, թե որտեղ է սովորում Մարինեն»,-պատմում է Հայկը և ավելացնում, որ այդ ժամանակ իրեն տարօրինակ թվացող շատ հանգամանքներ պարզ են դարձել: Սիրահարված երիտասարդը մինչ այդ ուշադրություն չէր դարձնում այն հանգամանքին, որ Մարինեն համալսարան էր գալիս մի զգեստով, տուն էր գնում բոլորովին այլ զգեստով, հաճախ էր փոխում սանրվածքը և տարբեր ընկերական շրջապատներում էր լինում:
«Շատ շփոթված էի, իսկ երբ Մարինեին ու Նարինեին միասին տեսա շատ ավելի շփոթվեցի: Բայց իրանք ինչքան նման են արտաքինով, նույնքան էլ տարբեր են բնավորությամբ: Նարինեն շատ լուրջ ու ամաչկոտ է, իսկ Մարինեն շատ աշխույժ ու անկաշկանդ: Հենց դա էլ ինձ գրավել էր»:
Թյուրիմացությունը ավարտվեց, բայց Հայկի փորձությունները ևս մեկ տարի շարունակվեցին, մինչև Մարինեն համաձայնեց ամուսնանալ նրա հետ: «Սկզբում Հայկին չէի հավանում: Երբ նա ինձ սիրո խոստովանություն արեց, շատ բարկացած էի, ասացի. «քույրիկիս էլ ես նույն բանն ասել», ասաց`չէ, ես քույրիկիդ նկատմաբ նույն բանը չէի զգում»: Շփոթված փեսացուին խորամանկ քայլից բացի ոչինչ չէր մնում. շահել Նարինեի վստահությունը և գաղտնի համագործակցելով նրա հետ` գրավել Մարինեի սիրտը:
Հերմինե Աղաջանյան


















































