Ինչպես հայտնում է fullgadget.ru-ն, Մեծ-Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնը հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները պատրաստվում են արգելել մուտքը Facebook և Twitter սոցիալական կայքեր: Պատճառն այն է, որ այս սոցցանցերի միջոցով տարբեր երկներում կազմակերպվում են փողոցային անկարգություններ: Այս կայքերի միջոցով կազմակերպիչները փոխանակվում են ինֆորմացիաներով:
Չմոռանանք` մասնագետները Facebook-ն ու Twitter-ը համարում են Եգիպտոսի և Թունիսի հեղափոխությունների հիմնական օղակ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: