
«Էկոլուրին» սակայն հայտնի է դարձել, որ Թռչկանից հրաժարված կառավարության թույլտվությամբ Սյունիքի Գեղի գետի ջրահավաք ավազանում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվելու: Նախագծերը փաստաթղթային ստուգման կամ շինարարական աշխատանքների սկսման փուլում են:
Ըստ առկա տեղեկությունների, ՀԷԿ-երից մեկը պետք է կառուցվի Գեղի գետի Գյարդ վտակի վրա, որը Կապան քաղաքին մատակարարում է խմելու ջրի մոտ 50%-ը: Միայն այս պատճառը բավական է, որ փորձագետները պնդեն, որ նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի տեսանկյունից հաջող չէ:
«Էկոլուրը» ուսումնասիրել է բազմաթիվ ՓՀԷԿ-երի փաստաթղթերը եւ մի օրինաչափություն նկատել. դրանք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական չունեն, կամ այդ հատվածը շատ թույլ է ներկայացված: Գետերն անձնագիր չունեն, նրանց տվյալները հին են եւ չեն համապատասխանում իրականությանը:


















































