
Երբ հայտնաբերել են կոտրված պատվանդանը, նորից խուզարկել են ողջ խանութը և խանութի ներսում գտնվող սառնարանի ներքևի դարակում հայտնաբերել են դիմակավորված մի երիտասարդի։ Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ այդ երիտասարդն Արարատի մարզի Նոր Խարբերդ 2-րդ փողոցի բնակիչ 20-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանն է։ Քննիչի որոշմամբ սառնարանում հայտնաբերված Ռ. Հովհաննիսյանը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևանի ձերբակալվածների պահման վայր։
Ֆոտոլրագրողը հայտնում է որ Արփիար Կարապետյանը աշխատում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ավագ հարկադիր կատարող, իսկ սառնարանից դուրս բերված Ռոբերտ Հովհաննիսյանը նախկինում դատապարտված է եղել գողության համար և վերջերս է համաներմամբ ազատվել կալանավայրից: Այսօր Մաշտոցի քննչական բաժնի քննիչ, Աշոտ Վարդանյանը միջնորդությամբ դիմելու է Աջափնյակ վարչական շրջանի դատարան, որպեսզի կասկածյալ Ռ. Հովհաննիսյանի նկատմամբ ընտրվի խափանման միջոց երկամսյա կալանք:
Կարդացեք նաև
Տեսանյութը և լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




















































