Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակավորված գողը՝ սառնարանի մեջ (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2011 11:54

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, զավեշտալի հանցագործություն է բացահայտվել Երևանում։ Ինչպես aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Արփիար Կարապետյանը և հայտնել, որ 16 թաղամասի թիվ 31 շենքի առաջին հարկում գտնվող իրենց ընտանիքին պատկանող մթերային խանութում գողություն է կատարվում։ Նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, սակայն խանութի ներսում ոչ ոքի չեն հայտնաբերել։ Այնտեղ հայտնի է դարձել, որ կոտրված է մետաղյա պատվանդանի ապակին։

Երբ հայտնաբերել են կոտրված պատվանդանը, նորից խուզարկել են ողջ խանութը և խանութի ներսում գտնվող սառնարանի ներքևի դարակում հայտնաբերել են դիմակավորված մի երիտասարդի։ Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ այդ երիտասարդն Արարատի մարզի Նոր Խարբերդ 2-րդ փողոցի բնակիչ 20-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանն է։ Քննիչի որոշմամբ սառնարանում հայտնաբերված Ռ. Հովհաննիսյանը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևանի ձերբակալվածների պահման վայր։

Ֆոտոլրագրողը հայտնում է որ Արփիար Կարապետյանը աշխատում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ավագ հարկադիր կատարող, իսկ սառնարանից դուրս բերված Ռոբերտ Հովհաննիսյանը նախկինում դատապարտված է եղել գողության համար և վերջերս է համաներմամբ ազատվել կալանավայրից: Այսօր Մաշտոցի քննչական բաժնի քննիչ, Աշոտ Վարդանյանը միջնորդությամբ դիմելու է Աջափնյակ վարչական շրջանի դատարան,  որպեսզի կասկածյալ Ռ. Հովհաննիսյանի նկատմամբ ընտրվի խափանման միջոց երկամսյա կալանք:

Տեսանյութը և լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930