Երեւանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ուսանողները բողոքում են քոլեջի ներսում իրականացվող դրամահավաքներից: Տնօրինությունը ժխտում է դրամահավաքի փաստը: Ուսանողներից ոմանք նշում են, որ նրանք տարեկան պետք է վճարեն 3000 դրամ`«ֆոնդի» գումար: Չվճարելու դեպքում խնդիրներ են ունենում ստուգարքների եւ քննությունների ժամանակ: Քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Մադլենա Գեւորգյանն ասում է. «Մենքբարեգործականաշխատանքներենքկատարում: Նվերներովայցելումենքմանկատներ, ծերանոցներ: Կազմակերպումենքմիջոցառում «Հաշմանդամներիինտեգրումըհասարակությունում»: Տիկին Գեւորգյանը վստահեցնում է, որ գումարն օգտագործում են այդ նպատակներով, եւ ոչինչ ստիպողաբար չի արվում, իսկ չվճարող ուսանողներն էլ խնդիրներ չեն ունենում: Ուսանողները նաեւ բողոքում են քոլեջում վաճառվող ամսագրերից: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում շատերն ասում են, որ այդ ամսագրերը եւս ստիպողաբար են վաճառվում.չգնելու դեպքում կրկին խնդիրներ կունանան: Տնօրինությունը այս փաստը եւս բացառում է: Ուսանողներից նշում են, որ պատահել է, որ վաճառվել են հին տարեթվի ամսագրեր: Մադլենա Գեւորգյանն էլ պատասխանում է. «2008 թվիկլինի, 2007 թվիկլինի` պիտիսպառենքիվերջոայդամսագրերը»: Քոլեջում հանդիպեցինք եւս մի խնդրի. բացակայությունների համար ուսանողները պարտավոր են վճարել մեկ ակադեմիական դասաժամի համար 200 դրամ, որն ամրագրված է օրենքով: Ակադեմիական դասաժամը տնօրինությունը համարում է 40 րոպեն: Չնայած սկզբում ասում էին 80 րոպե և միայն հետո, երբ իմացան, որ ուսանողները նշել են 400 դրամը, պնդեցին, որ ակադեմիական դասաժամը 40 րոպե է: Փորձեցինք ավելի հստակ ինֆորմացիա ստանալ կրթության եւ գիտության նախարարությունից, որտեղ մեզ ասացին, որ ակադեմիական դասաժամերը հիմնականում 80 րոպե են, սակայն ուսումնական հաստատությունները շատ դեպքերում իրենք են որոշում իրենց ակադեմիական ժամերը: Քոլեջի ՈՒԽ-ի նախագահ Աննա Գեւորգյանից ճշտեցինք, թե արդյո՞ք ուսանողներն իրենց այդ հարցով չեն դիմել, նա էլ պատասխանեց, որ ուսանողներն ավելի շատ նախընտրում են դիմել լրագրողներին, քան` իրենց: Իսկ պատճառը տեսնում է «անձերի» մեջ:
Երբ դուրս էինք գալիս քոլեջից, մեզ կանչեցին եւ խնդրեցին սպասել տնօրենին՝ Ալինա Քուշկյանին, ով բացառեց քոլեջում անօրինականությունները եւ մեզ մեղադրեց պատվեր կատարելու մեջ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: