
Ուսանողներից մեկն ասում է, որ դժգոհ է դեկանատի աշխատանքից, նրանք անտեղյակ են համալսարանում կատարվող իրադարձություններից. « Օրինակ, երբ ամբողջ համալսարանին ազատում են դասերից, ինչպես միշտ մեր դեկանատը դրանից անտեղյակ է»,- նշում է ուսանողը: Դեկանը այս հարցի շուրջ ունի իր պնդումը, որին մոտեցավ և հումորով և լուրջ. « Որևիցե մեկը չի կարող ուսանողին ազատել դասից, առանց դեկանատի իմացության: Եթե դեկանատը տեղյակ չէ, ուրեմն դա անօրինական ազատում է »: Ուսանողների խոսքով՝ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը այնքան էլ չի փայլում: Համերգների մասին տեղյակ չեն լինում այն ուսանողները, որոնք գրանցված չեն ուսանողական խորհրդում. « Իրանք իրանց համար խաղեր են կազակերպում, միջոցառումներ են անում: Բա մե°նք: »,- բողոքում է ուսանողը: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմաթիկայի ուսանողական խորհրդի նախագահ Արտյոմ Դալոյանը ժխտեց այս խնդիրը, ու ասում է, երբ ուսանողը տեղյակ չէ, դա իր խնդիրն է , թող կարդա պատի գրառումները. « Միջոցառումից մեկ շաբաթ առաջ, մենք հայտարարություն ենք փակցնում պատերին: Մարդ կա, որ բոլոր միջոցառումներին էլ մասնակցում է»:
Ուսանողներից մեկը առաջարկեց՝ դասամիջոցներին երաշտություն միացնեն, իսկ դեկանը, ասաց. «Դա աբստրակտ ցանկություն է »:
Մելանյա Հարությունյան


















































