
«Է՜ տղա ջան, մի ձև էլի պիտի անեմ Նոր Տարին»,- ասում է Համլետը: Նա մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է: Աշխատանք ունի: Իր խոսքով, եկամուտը այնքան չէ, որ հերիքի ե՛ւ օրվա ապրուստին, եւ՛ Ամանորին: Այնուհանդերձ այս տարի` համեմատած մյուս տարիների, ավելի լավ է անցկացնելու: Ինքն է այդ մասին ասում: Մելինե տատիկը այն մարդկանցից է, ով սպասում է Ռուսաստանից որդու վերադարձին.«Պիտի տղաս գա Ռուսաստանից: Վերջին անգամ տղուս տեսել եմ անցած տարի» :
Չնայած սոցիալական դժվարություններին՝ միեւնույն է, մարդիկ կարծում են, որ Ամանորի կարևորությունը միայն սեղանի վրա դրվածովը չի որոշվում, կարևորը լավ տրամադրությունն է: «Բարձր տրամադրությամբ, լավ շրջապատում, ասել, խոսել, ուրախանալով». Այսպես է պատրաստվում դիմավորել Ամանորը Նելլին: Մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց աշխատում է խանութում` վաճառողուհի: Իր համար շատ սպասված է այս Ամանորը, որովհետև հենց դեկտմեբեր 31-ին է որդին բանակից վերադառնալու: Ցանկանում է, որ 2012 թվականը հաջող լինի բոլորի համար: «Առավոտ երիտասարդականին» էլ ցանկանում է այնքան հաջողություն, որ իր ոլորտում դառնա առաջինը և միակը:
Արամ Արարատյան


















































