
«Նպատակ ունենք մոտակա տարիների ընթացքում բոլոր բնակիչներին ապահեվել բնակարաններով և ստեղծել պայմաններ նոր ընտանիքներ ընդունելու համար: 2010թ.-ին ընտանիք շինանյութ է ստացել, և բնակարանները կառուցվում են», -ասում է Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը և փաստում` արդեն կառուցվում է 60 տեղանոց մանկապարտեզը, այն կսկսի գործել հաջորդ տարվանից: Դպրոցն անցած տարի վերանորոգվել է, այժմ սպասում են նաև հիվանդանոցի վերանորոգմանը:
Պետությունը Կովսականի բնակիչներին տրամադրում է անտոկոս վարկեր, սերմացուներ, ինչպես նաև` ամեն ամիս մեկ շնչի համար հատկացնում է 1500 դրամ էլեկտրաէներգիայի ծախս:
Կովսականի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս այստեղ զբաղվել բանջարաբոստանային կուլտուրաների, հացահատկի, եգիպտացորենի մշակությամբ, շատ են զբախվում նաև անասնապահությամբ, որի համար, ինչպես քաղաքապետն է փաստում, ուղղակի նախանձելի պայմաններ ունեն: Իսկ արտադրանքը հեշտությամբ իրացվում են Կապանում, Գորիսում:
Բնակիչների անվտանգության մասին Ռ. Մարգարյանը վստահորեն ասում է. «Մեզ մոտ որևէ հարց չի քննարկվում վտանգի վերաբերյալ, քանի որ այստեղ խաղաղ պայմաններ են: Հակառակ դեպքում` բոլորս էլ պատրաստ ենք զենք վերցնել և պաշտպանել մեր հողը, որը վերջապես ազատագրված է թշնամուց»: Այստեղ բողոքողները միայն երիտասարդներն են, քանի որ քայլ առ քայլ զարգացող Կովսականում դեռևս չկան այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն երտասարդին վայել ժամանցը:
Արուս Հակոբյան


















































