Նախընտրական շրջանում «Օրինաց երկիր» կուսակցությունը ուշադիր հետեւելու է իրենց հասցեին հնչած բոլոր քննադատություններին ու համարժեք պատասխան է տալու: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը. «Կլինեն լավ գնահատականներ՝ կարժանանան լավ պատասխանի, կլինեն՝ վատ գնահատականներ, կարժանանան վատ պատասխանի: Դուք գիտեք, որ քաղաքական խանդը ու նախանձը ահավոր մեծ է «Օրինաց Երկիր» կուսակցության, առավել եւս ՝կուսակցության նախագահի նկատմամբ, եւ արդեն դիակ դարձած քաղաքական գործիչները դիվիդենտներ շահելու համար ընտրել են մեր կուսակցությունը քննադատելու կամ վատ որակումներ տալու ճանապարհը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: