Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Արարատ ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին «ԿԱՄԱԶ» մակնիշի 30 ՕՕ 369 համարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, որի հետևանքով վարորդն ու ուղևորը, ըստ նախնական տեղեկությունների, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց:
«ԿԱՄԱԶԸ» բարձած է եղել հսկայական քարերով, որոնք շուռ գալու հետևանքով թափվել են:Մի մասը հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում, մի մասը «գազոն»-ի մեջ:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի քննիչը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: