Սոլթ Լեյք Սիթիի բնակչուհին, ով 1.5 տարեկան որդու հետ միասին իր իսկ բնակարանում 5 օր պատանդ էր մնացել, կարողացել է ազատվել Facebook սոցիալական ցանցում տեղադրված հաղորդագրության շնորհիվ: Ըստ նախնական տվյալների 33-ամյա Տրոյ Կրիտչֆիլդը կնոջն ու երեխային պատանդ էր վերցրել և նրանցից խլել բջջային հեռախոսները. հաղորդում է Ria.ru :
Ոստիկանության սերժանտ Ջոն Արնոլդի խոսքով` ուրբաթ օրը կնոջը հաջողվել է նկուղից նոթբուքի միջոցով facebook-ում գրել, որ իր որդու հետ կմեռնի, եթե նրան օգնություն չցուցաբերեն: Հաղորդագրությունը կարդացողներից մեկը այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը, վերջիններս էլ շտապել են ստուգելու իրավիճակը:
Ժամանելով դեպքի վայր` ոստիկանները բերման են ենթարկել Տրոյ Կրիտչֆիլդին, որն այժմ գտնվում է քաղաքային բանտում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: