
Մոռացա ասել, մի զույգ էլ սպորտային կոշիկ կկախեի, որ մարդիկ ավելի հաճախակի զբաղվեին սպորտով. չէ՞ որ մի փոքր ավելի աշխույժ առօրյա կյանքը մեզանից յուրաքանչյուրին առողջ ու ավելի կենսուրախ է դարձնում: Այն կարող է կանխել վերջերս այնքան մեծ տարածում գտած աղերի կուտակումները, սրտի ճարպակալումը եւ մի շարք այլ հիվանդություններ: Ակտիվ կյանքն ու սպորտը նաեւ հանգստացնում են մարդկանց նյարդերը, ու նրանք ավելի քիչ են բողոքում կյանքից: Երթուղայինների վարորդներն ավելի հանգիստ են վարում փոխադրամիջոցը, եւ հարս ու սկեսուր ավելի քիչ են վիճում:
Երբ մարդն առողջ է, նա կարող է Աստծո կողմից իր մեջ դրված պոտենցիալը բացահայտելով՝ գտնել երջանկության իր ճանապարհը: Ուրեմն, եկեք վերցնենք մի զույգ սպորտային կոշիկներն ու գնանք վազելու (կամ գուցե լողալու ու պարելու, որը կցանկանաք), քանի որ չկա ավելի կարեւոր բան, քան առողջությունն է:
Մեր մայրերին ու առհասարակ բոլոր կանանց էլ մաղթենք ավելի հաճախ նայել հայելու մեջ ու չմոռանալ, որ իրենք գեղեցիկ են: Չմոռանալ, Ամանորը միայն տղամարդկանց տոնը չէ:
«Առավոտ» օրաթերթ


















































