Վերջերս մամուլում հրապարակումներ եղան «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից փաստաբան Գեւորգ Դավթյանի տան գազի հաշվիչը անհայտ ուղղությամբ տանելու եւ այդ առիթով ծագած դատական վեճի մասին: Փաստաբանը, ի դեպ, ցանկացել է վեճը լուծել արտադատական կարգով, անգամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է դիմել, որը 3 օրում հաշվիչը տեղադրելու որոշում է կայացրել, սակայն այն այդպես էլ չի տեղադրվել:
Գազամատակարարման ծառայությունների հետ կապված խնդիրներ են առաջացել նաեւ այս տողերի հեղինակ փաստաբանիս մոտ: Իմ փաստաբանական գրասենյակի գազամատակարարման հաշվիչը տեղադրվել է Մաշտոցի 33/1 շենքի 2-րդ հարկի աստիճանավանդակին եւ տեղադրվելուց հետո, հավանաբար լավ տեղադրված չլինելու պատճառով, հաշվիչն ու արկղը պոկվել են ու կախված մնացել գազամատակարարման խողովակի հաշվին, ինչը վտանգավոր է, քանի որ խողովակի վրա մեծ ճնշում է ընկել, այն կարող է պոկվել ու գազի արտահոսքի պատճառ դառնալ:
Լուսանկարում երեւում է, թե նկարագրվածն ինչի մասին է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: