
Ազգային անվտանգության նախկին աշխատակից, նախկինում դատապարտված Վլ. Թուրաբյանն իրեն մեղավոր չճանաչեց, ասաց, որ Հայաստանում չկա մի օրենք, որով արգելվի իրեն զբաղվել մասնավոր խուզարկուի գործունեությամբ: Նա միջնորդեց, որպեսզի արդարացվի:
Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի, նա 2009-2010թթ. հայտարարություններ էր տպագրել ինտերնետային կայքերից մեկում, երկու թերթերում: Թուրաբյանը ներկայացել էր որպես «մասնավոր խուզարկու» եւ ընդունել էր պատվերներ: Մասնավորապես, Ծ.Մ-ի պատվերով, պիտի բացահայտեր Ծ.Մ-ի ամուսնու սիրային կապերը, Գարեգին անունով երիտասարդի մասին տեղեկություններ ստանար Նոր Նորքի տարածքային զինկոմիսարիատից: Մեղադրողը, որը միջնորդել էր մեկամսյա կալանք, հիմնավորել էր, թե նա խախտել է անձնական եւ ընտանեկան գաղտնիքների պաշտպանության սահմանը:
Խուզարկուն դատապարտվեց 1-ամսյա կալանքի:
Կարդացեք նաև
Նա կբողոքարկի իր դատավճիռը: Առայժմ նրա խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին, կմնա նույնը մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































