Հունվարի 16-ին «Արմավիրի մարզպետը կամ «շուռ տված» կամ «սխալ» ՀՀԿ-ական է» հրապարակմամբ Aravot.am-ը գրել է, որ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նկարը շուռ տված է ու ստացվել է, որ նա, ի տարբերություն իր կուսակցական ընկերների, հանրապետական կուսակցական կրծքանշանը կրում է պիջակի աջ հատվածում: «Մարզպետիհամարլավէ, որպտույտիհամարընտրվելէուղղահայացեւոչհորիզոնականառանցքը: Թեչէկայքումմարզպետըկլիներորթե «շուռտված» այլ՝թարս՝գլխիվայր»,– գրել էինք հունվարի 16-ին:
Այսօր՝ հունվարի 20-ին, նկարը ուղղվել է: Ուշագրավ է, որ ոչ թե Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նկարը փոխվել է, այլ եւս մեկ անգամ պտտվել՝ դեպի ճիշտ դիրք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: