
Մի օր գնդապետից թույլտվություն վերցնելով` Աշոտը իր մտերիմ ընկերոջ`Գոռի հետ գնում է սրճարան`վերջինիս ծանոթացնելու իր ընկերուհիներից Աստղիկի հետ: Էստեղից էլ սկսվում է «դրաման»:«Մեկ էլ տեսնեմ մյուս ընկերուհիս ա գալիս, թարսի պես էլ Աստղը թևս էր մտել, դե արի ու բացատրի, ասեցի իբր Աստղը Գոռի ընկերուհին ա,չհավատաց»: Աղջիկները փողոցում իսկական սկանդալ սարքեցին:
«Ես էդքան ասում էի`բ այ տղա պետք չի, մեղք են էդ երեխեքը, անուների հետ ես խաղում, բայց ինձ ո՞վ էր լսում»,-հիշում է Գոռը՝ Աշոտի ընկերը: Նրա միջնորդությամբ ու առաջարկով աղջիկները հանդարտվում են ու գնում սրճարան`պարզելու եղածը: «Ոնց որ թարս լիներ, հիմա էլ Անին էր զանգում հեռախոսիս,անջատեցի ու տվեցի Գոռին. ձեռս կոտրվեր չտայի»,-ծիծաղում է Արմենը: Աղջիկների հետ այդպես վարվելու համար Գոռը փորձում է պատժել ընկերոջը: Վերցնելով հեռախոսը` հաղորդագրություններ է ուղարկում նրա մյուս ընկերուհիներին ու բոլորին էլ ժամադրում նույն սրճարանում`ասելով, թե իբր ինքը զբաղված է կարևոր գործերով ու չի կարող պատասխանել նրանց զանգերին:
Մեկ ժամ անց ժամանում են Նանեն ու Լիանան. «փակագծերը» բացվում են: «Բա երեխեք ջան,իզուր էլ իրար միս էիք ուտում, ձեզանից բացի էլի մարդիկ կան»,-Անիին ու Աստղիկին դիմելով `ասում է Գոռը: Թե ինչ կատարվեց հետո, թե նա, և թե Աշոտը դժվարանում են հիշել,միայն ասում են` խայտառակ եղան, բոլորը իրենց էին նայում: «Կռիվ-ղառմաղալից» հետո բոլոր աղջիկները գնում են՝ բացի Լիանայից. «Մեռնեմ ես իրա ջանին»,- ժպտում է Աշոտը:
Անցնում են ամիսներ: Մի օր էլ Գոռը որոշում է զանգել ընկերոջ նախկին ընկերուհիներից Անիին: Սկզբում ժամադրվում են, իսկ մեկ-երկու հանդիպումից հետո, ինչպես ինքն է ասում, ինչ ասես որ չեն անում: Այս ամենից զարմացած ` Աշոտը, ում համար Անին պարզապես հրեշտակ էր, զանգում է ու…«Աղջի, էդքան հետս ֆռֆռացիր, մի օր չգնացինք «լավ տեղ»,ընկերոջդս հետ խի՞ ես գնացել… »:
Այժմ Գոռն ու Անին չեն շփվում իրար հետ, իսկ Աշոտն ու Լիանան, ով միակն էր, որ մնացել էր նրա կողքին, ամուսիններ են: Նրանք ունեն երկու երեխա`աղջիկ ու տղա: «Այն ժամանակ ներեցի, որովհետև սիրում էի, չեմ էլ փոշմանել, թե չէ ո՞նց էի ունենալու այս հրաշքներին»,-ժպտում է Լիանան:
Նազենի Բաղդասարյան


















































