
14-17 տարեկան պատանիներիխնդիրներն եւ մտահոգություններն ունեն իրենց առանձնահատկությունները: «Այս տարիքի պատանիները կարող են զայրանալ անգամ աննշան բաներից: Նրանք շուտ են սիրահարվում, իսկ երբ մերժում են ստանում կամ էլ եթե ինչ-որ բան իրենց ուզածով չի լինում,սթրեսի մեջ են ընկնում ու դառնում նյարդային: Նրանք կարող են փչացնել հարաբերությունները ընկերների հետ:Այսպիսի դեպքերում շատ կարևոր է հոգեբանի միջամտությունը, սակայն ոչ բոլորն են հասկանում դա»-ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանը: Պատճառը «հոգում» եւ «մարմնում» տեղի ունեցող փոփոխություններն են: Դեռահասները ձգտում են ինքնուրույն որոշումներ կայացնել և շատ անգամ էլ տանել չեն կարողանում, երբ իրենց փորձում են ուղղություն ցույց տալ: Ոմանք էլ ծնողներին լսելու ու չըմբոստանալու փոխարեն՝ փորձում են իրենք դաստիարակել իրենց ծնողներին. արդյունքում վեճն ու կռիվը անխուսափելի են:
15-ամյա Մելինեն հավատացնում է իր համար հիմա ամենակարեւորը ուսում ստանալն է. «Ուզում եմ լավ սովորել, որ հետո կարողանամ աշխատանել ու ինչ-որ չափով օգտակար լինել ծնողներիս: Հետո նոր միայն կմտածեմ ընտանիք կազմելու մասին: Հասկանում եմ, որ ապրում ենք 21-րդ դարում, բայց պետք չէ մոռանալ` ով ենք և որ ազգի ներկայացուցիչ: Մեր երիտասարդությունը շատ է փոխվել դեպի վատը, իհարկե`ոչ բոլորը:Կորել է մեծերի հանդեպ հարգանքը, ինչը ցավալի է»,-ասում է նա:
Ժուռնալիստ դառնալու երազանքով տարված`15-ամյա Մարտին Բաղդասարյան


















































