
«Հիմա ամեն երկրորդը գրանցված է odnoklassniki-ում, facebook-ում, B контактe-ում և այլն: Ինձ դուր չի գալիս շփվելու այս ձևը, ես գերադասում եմ ամիսը մեկ անգամ տեսնել ընկերներիս ու կենդանի շփվել, քան ամեն օր խոսել համացանցում: Ուրախ եմ, որ գոնե ինչ-որ մեկը փորձում է կանխել այդ ամենը, իսկ տոնի մասին իմացել եմ այսօր, ընկերներիցս մեկը ասեց»,- ասում է Ալինան:
Համացանցն այնքան մեծ դեր ունի մեր կյանքում, որ մեր ընկերներից ցանկացածին գտնելու համար բավական է մտնել սոցիալական կայքերից որէ մեկը: Հեքիաթներից մինչև «չարաբաստիկ նյութեր», երգերից մինչև անպարկեշտ տեսահոլովակներ. ինչեր ասես, որ չես գտնի համացանցում:
Հիշեցնեմ, որ 2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց « Անվտանգ ինտերնետ երեխաների համար» հռչակագիր: Ի դեպ, ըստ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվեցիայի 17-րդ հոդվածի` հարկավոր է զանգվածային լրատվամիջոցներով խրախուսել երեխաների կրթությանը, հոգևոր մշակութային զարգացմանը նպաստող նյութերի հեռարձակումը և արգելել երեխային վնաս պատճառող տեղեկատվությունը:
Նազենի Բաղդասարյան

















































