
Ամեն ինչ` կապված բլոգոսֆերայի հետ, սովորել է ինքնուրույն: Բնավորության գծից է. սիրում է ամեն ինչ ինքն իրեն սովորել:
Վերջերս փոխելով բլոգի դիզայնը՝ վերահաստատվել է նոր` argamblog.com դոմենային տիրույթում: Ասում է, որ կան մարդիկ, ովքեր թե’ բլոգի դիզայնը, թե’ գրառումերը, շատ են հավանում:
Այն մտքին, որ բլոգը ժամանակի անիմաստ կորուստ է, Արգամը համաձայն չէ: Ըստ նրա` բլոգերի բանիմացությունը` շատ հնարավորություններ կարող է տալ հենց իրեն:
«Կան մարդիկ, ովքեր կայքեր են բացում զուտ գումար վաստակելու համար: Ասեմ, որ դրա համար բավականին մեծ ջանքեր են պահանջվում: Կոնկրետ ես` միշտ գրել եմ հաճույքի համար: Երբեք առաջնային նպատակ չեմ ունեցել բլոգի շնորհիվ գումար աշխատել»,- բլոգերն է ասում:
Մասնագիտությամբ մեխանիկը, բլոգերությանն ու սովորելուն զուգահեռ, աշխատում է նաև հեռուստառադիոհաղորդավար: Ի դեպ` բլոգի հիման վրա բացված հաղորդումով է ռադիոունկնդիրներին ծանոթացնում բլոգի ամենաաղմկահարույց և բումային նորություններին: Այն կոչվում է` «Արգամ Ուստյանի բլոգը ներկայացնում է»:
Արամ Արարատյան


















































