Երեքշաբթի օրը` փետրվարի 7-ին Պտղավան կատարած այցի ժամանակ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Պտղավանի գյուղապետարանի շենքում ՀՀԿ անդամատոմսեր է հանձնել մի խումբ պտղավանցիների: Այդ կադրերը ցուցադրվել են մարզային «Տավուշ» հեռուստաընկերության եթերում: Փաստորեն աշխատանքային օրը, աշխատանքային ժամի մարզպետը զբաղվել է կուսակցական գործով: Արմեն Ղուլարյանը նաեւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է: Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ են լինելու: Եթե ընտրություններից 3 ամիս առաջ խախտվում է օրենքը, վարչական ռեսուրսներ են օգտագործվում, ապա կարելի է ենթադրել, թե ինչ կլինի մայիսին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: