Ավանդույթի համաձայն`ընտրությունների նախօրեին սկսում են ակտիվանալ տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ, քաղաքական հետազոտությունների կենտրոններ, որոնք տարատեսակ հարցումներ են իրականացնում իբր հասարակության կարծիքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ ուրվագծելու համար:
Սակայն փորձը ցույց է տալիս, որ այսօրինակ կազմակերպությունները հիմնականում գործում են այս կամ այն քաղաքական ուժի, ավելի ճիշտ՝ իշխանության ձեռքի տակ և նրա պատվերով պարզապես ինչ-որ թվեր են «նկարում»: Այնինչ սովորական քաղաքացիների կարծիքը հիմնականում չի համապատասխանում այդ սոցհարցումների արդյունքում արձանագրված թվերին:
Ուստի Aravot.am-ը մինի-հարցում իրականացրեց Երևանի քաղաքացիների շրջանում: Արդյունքում ուրվագծվեց մի պարզ մարդկային բանաձև` ով տեր կանգնի ժողովրդին, նրան էլ կընտրեն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: