«Կան վճռական պահեր ժողովուրդների եւպետության կյանքում,
երբ պիտի ի հայտ գան վճռական գաղափարներ եւայդ գաղափարներն
իրագործող մարդիկ, որ կկարողանան ժողովրդին իրենց հետ¨ից տանեն:
Հազվագյուտ բարեբախտություն է, երբ ժամանակը որ ժողովուրդը
Կարդացեք նաև
եւառաջնորդը գտնում են իրար»:
ՀՀ Ազգային Հերոս Վազգեն Սարգսյան

Եր¨անը սկսվում է սահմանամերձ գոտու խրամատից: Այս միտքը, միշտ հստակ պատկերացնենք, որովհետ¨, պատերազմը չի դադարել, ընդամենը հրադադար է, որ կարող է ընդհատվել յորաքանչյուր պահի: Մեր Բանակի ուժեղ լինելու հետ է կապված խաղաղության եւանվտանգության երկարակյացությունը: Բանակի պոտենցիալը, կարելի է ասել ամենամեծն է մյուս պետական ինստիտուտների հետ համեմատած: Առաջին հերթին ամենամեծ երիտասարդական միավորն է, որտեղ տղամարդը ոտք է դնում իրեն համար շատ կար¨որ` կայացման, ձ¨ավորման փուլում: Զինվորական ծառայությունից հետո երիտասարդը պետք է հասարակություն վերդառնա ավելի հայրենապաշտ, հասուն, ամուր, գիտելիքներով ու փորձով լի: Զինված Ուժերի գիտական, ստեղծագործական, ուսուցողական հնարավորությունները ահագին են: Գիտա-արդյունաբերական համալիրների, լաբորատորիաների աշխատանքում կարող են ընդգրկվել եւգիտնականներ եւճշտգրիտ գիտությունների շրջանավարտներ, սա արդյունավետ համադրություն է: Բացի էստրադային երգիչ, երգչուհիներից ճիշտ կլինի, որ բանակում հանդիպումներ ունենան ու դասախոսություններ կարդան հայտնի քաղաքական, պետական գործիչներ, արվեստագետներ, դերասաններ, մտավորականներ: Սա կնպաստի բանակ-հասարակություն կապի զարգացմանը, շատ բան կտա զինվորականությանը: Բանակը հասարակության խառնարանն է, այնտեղ հավաքվում են բոլոր դասակարգերից եւայս միության խնդիրը պաշտպանությունից հետո, պետք է լինի յուրաքանչյուրի անհատական ներդրումը, իր պոտենցիալի չափով, Զինված Ուժերի ուժեղացման ու զարգացման գործում: Տա՛նք Բանակին ամեն ինչ: Մասնակցենք Բանակի կյանքին բոլորս` ամեն օր ու միշտ: Կառուցենք այնպիսի հասարակություն, որտեղ սպան ու զինվորը լինեն ամենահարգված ու արտոնյալ խավը: Արտասահմանյան եւհայրենական ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած սպաները` պրոֆեսիոնալ, հայրենասեր եւնվիրված, մեծ հարստություն են Բանակի, պետության համար: Շատ կար¨որ է հատկապես կինոֆիլմերի միջոցով եւընդհանրապես քարոզել բանակի մասին, նրա դերի մասին, սպայի առաքելության եւպատվի մասին: Կինոմատոգրաֆիան ամենահզոր քարոզչաձ¨երից է: Բավականին առատ նյութ կա` Արցախյան արյունալի ու հերոսական պատերազմ, ուժեղ ու հերոս գործիչներ, հրամանատարներ, ազատամարտիկներ, հետաքրքիր դրվագներ, հրաշալի հաղթանակ: Կինոյի հետ միասին գրականությունն էլ պետք է քայլի: Գրքերի ու ֆիլմերի տեսքով հարուստ ժառանգություն թողնենք սերունդներին Արցախի ազատագրման, Բանակի ստեղծման ու կայացման մասին, մեր անհատների մասին: Սա ազգային քաղաքականության կար¨որագույն խնդիրներից է, իսկ եկող սերնդին ազգային գաղափարներով է պետք դաստիարակել: Հայոց ռազմական արվեստը այնքան հին է, որքան հայը` սկսվում է Հայկ Նահապետից հասնում մինչեւՍպարապետ Վազգեն Սարգսյան ու շարունակվում: Մեծ ու տաղանդավոր զորական Արքաներ, Սպարապետներ, Զորավարներ, Մարշալներ ու Գեներալներ ենք ունեցել, ռազմական ավանդույթներ: Անտիկ շրջանում, Հռոմի, Պարթ¨ստանի, Չինաստանի հետ միասին չորրորդ կայսրությունն ենք եղել, վերջին Հելլենիստական տիրակալությունը աշխարհի վրա: Պահպանենք ու զարգացնենք, շարունակենք այս ամենը: Մեր նորանկախ Հանրապետության պատմական էջերը գրել ենք հաղթանակներով, հաջողություններով եւայս ամենը պետք է հարատեւեւհավիտենական դարձնենք: Ցավալի, շատ ցավալի է, երբ Բանակում դժբախտ դեպքեր են լինում: Մարդկային կյանքը անփոխարինելի է, հատկապես երբ խոսքը զինվորի կյանքի մասին է: Զինվորը մեր եղբայրն է, մեր ընտանիքի անդամը եւնրա պայմանները առանց ընդհատվելու պետք է բարելավվեն: Այս հարցում մխիթարիչ է Պաշտպանության նախարարի եւբարձրաստիճան հրամանատարական կազմի թափանցիկ ու վճռական աշխատանքը: Պետք է ընդունենք, որ բանակում ցավալի, տհաճ դեպքերի մեղավորը մենք բոլորս ենք, ողջ հասարակությունը: Պատանին գնում է Բանակ արդեն հասարակական մի քանի խողովակ անցած: Քրիստոնեական ու Ազգային արժեքների տարածումը կնպաստի հասարակության առողջացմանը: Սերն ու հանդուրժողականությունը դարձնենք ամենօրյա հարաբերություններ, միասնությունը` նպատակ եւայս պատկերը բերենք Բանակ ու արդյունքը, համոզված եմ, ակնհայտ է լինելու: Բանակը մեր պետության, հայրենիքի ամենամեծ հպարտությունն ու ձեռքբերումն է, ամենակայացած կառույցը: Հիշում եմ 1999թ. Սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթը, Վազգեն Սարգսյանին, որը ուղղակի փայլում, հուզվում, ուրախանում ու հպարատնում էր ի տես աշխարհի, երբ իր իսկ աշխատանքի արդյունքը անցնում էր` փառավոր ու հզոր: Հիշում եմ 2006թ. շքեղ ու փառահեղ զորահանդեսը եւիհարկե 2011թ. Անկախության տոնին նվիրված հզոր ու հետաքրքիր զորահանդեսը, որը նաեւռազմավարական նշանակություն ուներ: Հատկապես 2011թ.-ի շքերթից կառանձնացնենք հոգ¨որականության մասնակցությունը: Դա ճիշտ եւիմաստուն որոշում ու մասնակցությունն էր: Ին՞չու: Խաչը միշտ մեզ Առաջնորդ: Մենք հավատքի ժողովուրդ ենք ու մեր փրկությունը Քրիստոնեության մեջ է եւհայոց պատմության շրջադարձային պահը, որը միջազգային նշանակություն ունի, դա 301թ. Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակումն է: Դարեր շարունակ, երբ չենք ունեցել (ցավոք սրտի) պետականություն, եկեղեցին է ղեկավարել երկիրը եւմեծ դեր խաղացել հայոց քաղաքակրթության պահպանմանը: Տ¨ական ժամանակ է, որ հոգ¨որականությունը Բանակում հովվական առաքելություն է ծավալում: Դա ողջունելի է, քանզի զինվորականությունը ապրելով, աշխատելով դժվար ու վտանգավոր իրավիճակում ավելի շատ կարիք ունի հոգ¨որի: Զինված Ուժերում հոգ¨որականության առկայությունը կնպաստի Աստվածաշնչի, քրիստոնյա խոսքի տարածմանը, հայրենասիրության ուժեղացմանը, մարտական Ոգու բարձրացմանը, կկատարվեն մկրտություններ, խորհուրդներ կտրվեն, եղբայրության եւհանդուրժողականության, համախմբվածության գաղափարներ կսերմանվեն ու կտարածվեն: Սա առաջընթաց է Բանակի համար:
Այսօր 20-ամյա Բանակի մասին ենք խոսում, ին՞չ տարիք է սա նրա համար, արդյոք այս տարիքի համար բոլոր չափանիշները ապահովվել ենք: Իհարկե լուրջ խնդիրներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը, իհարկե երկարատեւու քրտնաջան աշխատանք է պահանջում Բանակը: Առաջ ենք գնալու եւլուծելու ենք բոլոր մարտահրավերները: Ուղղակի մի փաստ արձանագրենք` Բանակը իր մակարդակով, որակով, կայացվածությամբ առաջ է թե պետական մյուս ինստիտուտներից, թե հասարակությունից: Նա հաղթանակած Բանակ է, հաջողություններով եւձեռքբերումերով լի: Մաղթենք, որ այս շքերթը միշտ շարունակվի եւմենք էլ մեր նպաստը բերենք նրա երկարատ¨ությանը: Գլուխ խոնարհենք ու փառաբանենք բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայոց Զինված Ուժերի ստեղծման ու կայացման գործում` հավերժ փառք ընկածներին: Հայաստանի Նախագահ, ՀՀ Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` որը մեծ եւանուրանալի դեր ունի մեր պետականության, Բանակի, ուժային կառույցների ստեղծման, կայացման գործում, Արցախի ազատագրման պայքարում, շնորհավորենք բոլոր քաղաքական, պետական, ռազմական գործիչներին, որոնք Բանակի կյանքում դեր են խաղացել: Ցանկանանք մեր Բանակին նորանոր հաջողություններ, հաղթանակներ, նվաճումներ Ցանկանանք երջանկություն` ապրողներին, մեր երկրին էլ` խաղաղություն:
Հայաստանի Հանրապական կուսակցության
ե/կ քաղաքական հարցերի հանձնաժողովի
նախագահ Ռուբեն Վարդանյան
Դու զգեստավորում ես ինձ զօրությամբ` պայքարի համար,
իմ առջեւկորացնում ես հարձակվողներին,
թշնամիներիս ծոծրակն ես ինձ տեսնել տալիս,
ես ոչնչացնում եմ իմ հակառակորդներին:
(Սաղմոս 18/17,18Բ)


















































