
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ կայացած 8-րդ համագումարին, երբ դեռ, այսպես ասած, ավելի թարմ էին 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները, երբ դեռ կալանավայրերում էին գտնվում ԵԿՄ նախկին անդամներ՝ Արամ Սարգսյանին հրավիրել էին ԵԿՄ համագումարին: Վերջինս էլ ներկա էր, անգամ ելույթ ունեցավ ու ողջույնի խոսք ասաց: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում քաղաքականացնել ԵԿՄ համագումարին իր ներկայությունը, որ այդ կազմակերպությունն, անկախ ամեն ինչից, իր համար գերագույն արժեք է եւ անհատների գործունեությունը չի ցանկանում վերագրել կազմակերպությանը:
ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանն անգամ մեր հարցը լսել չցանկացավ: Ասաց՝ գործող կարգի համաձայն, մեկնաբանությունները՝ լրատվության բաժնից: Տվյալ բաժնի աշխատակցին ուղղված մեր բոլոր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև


















































