
Ալլա Լևոնյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթին` մի «պարզ» պատճառով. «Որովհետեւ չի կարելի մոռանալ պատերազմական և ներկա վիճակները Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Արսեն Սաֆարյանը իր խոսքում նշում է, չպետք է մասկացենք, մտածենք նաև մեր անվտանգության մասին. «Հետո` իրենց ներողությունը ոչինչ չի փոխի»:
Ռիչարդ Մադլենյանն էլ մեզանից իմացավ, որ հայ երգիչ- երգչուհիների մի խումբ բոյկոտել է «Եվրատեսիլ-2012»-ին մեր մասնակցությանը, ասում է` ինչների՞ս է պետք, այն էլ Բաքվում. «Կա նաև 2-րդ կողմը, կարող է լինել ճիշտ հակառակը: «Եվրատեսիլ 2012»-ում կարող ենք 1-ին հորիզոնականը զբաղեցնել: Մարդիկ, իմանալով կոնֆլիկտի մասին, կարող են շատ թվով ձայներ տալ մեր մասնակցին: Իսկ ընդհանուր առմամբ, շատ վտանգավոր է: Դրանք անկանխատեսելի ժողովուրդ են »,- ասում է նա:
«Եվրատեսիլի 2012»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացնում է, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ եւ կասեն Հանրային հեռուստաընկերության դիրքորոշումը: «Կարող եմ այս պահին ասել, որ հաշվի ենք առնելու բողոքը, քննարկումն էլ ընթացքի մեջ է»,- ասում է նա:
Մելանյա Հարությունյան


















































