
Եզդիների համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն էլ ասաց, որ իրենք առայժմ ուշադրությամբ հետեւում են նախընտրական զարգացումներին. «Ընտրարշավն արդեն սկսվել է, մեկը մյուսին քարկոծում են: Դեռ չենք ծանոթացել կուսակցությունների ծրագրերին, բայց կարծում եմ՝ ցանկացած երկրում ազգային փոքրամասնությունները պետք է իշխանամետ լինեն ու իշխանական: Հիմա իշխանական կուսակցություններ են եւ՛ հանրապետականները, եւ՛ Բարգավաճ Հայաստանը եւ մյուս բոլոր կուսակցությունները: Այս բոլորը կոչվում են կառավարություն: Մենք էլ կառավարությանն ենք սատարում »: Նա դժգոհեց, որ կուսակցությունների նախընտրական ծրարգրերը սկսվում ու ավարտվում են միայն նախըտրական խոստումների տեսքով.«Էդ ընտրված պատգամավորները գոնե մի քիչ ուշադրություն դարձնեն եզդիներին, ամբողջ հանրապետությունով սփռված ենք: Բոլորն էլ խոստումներ տալիս են…Օրինակ նախորդ ընտրարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը եկավ Թալինի շրջան, եզդիներին հավաքեց, խոստացավ, որ ջրատարներ կկառուցի ու կառուցեց, իսկ մնացած խոստումները երեւի ժամանակի հարց է»: Նա կոչ արեց մասնակցել ընտրություններին ու վստահեցրեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի թափանցիկ ընտրություններ են անցնելու.«Թափանցիկությունը կախված է նաեւ ազգաբնակչությունից եւ ոչ այնքան պետական ապարատից, էդ որ ասում են կեղծիք-մեղծիք, սաղ սուտ է, լավ՝ թող կեղծեն 10,15 տոկոս: Ի վերջո բնակչությունը ե՞րբ պիտի սովորի ընտրակաշառք չվերցնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































