
Ըստ Դոբերա Տանենի`«Դու միշտ մայրիկի սիրելին ես» գրքի որոշ մայրեր, գիտակցելով, որ խանդը վատ հատկանիշ է, անուշադրության են մատնում այն` չմտածելով, որ դա կարող է ազդել երեխաների հարաբերությունների վրա: Սակայն ինչպես հավաստիացնում է Տանենը՝ խանդը վերլուծելը կարող է դրական ազդեցություն ունենալ երեխաների վրա` օգնելով կառուցել ամուր հարաբերություններ ողջ կյանքի համար: Նույն էմոցիաներն առաջանում են նաև եղբայրների հարաբերություններում, ի տարբերություն քույրերի, որոնք թաքցնում են իրենց զգացմունքները , տղաները բարձրաձայնում են դա և արագ հասկանում իրար ու հարթում վեճը:
Այս հարցին հոգեբան Կարինե Հովհաննիսյանն այսպիսի բացատրություն է տալիս. «Նույնիսկ ամենահամերաշխ երեխաների միջև նման զգացում ծագում է և դա նորմալ է ու անխուսափելի: Խանդը հենց ծննդյան օրից է ուղեկցում երեխաներին: Դրանից ազատվելու միակ միջոցը այն է, որ պարզեք պատճառները և դրանից ավելի հեշտ ձեռբազատվելու ուղիներ կգտնեք»:
Փորձագետները փաստում են, որ խանդն ամենամեծ մոտիվացիոն գործոններից է: Կանայք սիրում են համեմատվել քույրերի հետ և ենթագիտակցորեն միշտ ձգտում են առաջ անցնել նրանցից: Հատկապես սա տեսանելի է աշխատավայրում: Մրցող երեխաները ավելի ջանասիրաբար ու նպատակասլաց են առաջ գնում. չէ՞ որ միշտ էլ հաճելի է գիտակցել, որ ինչ-որ բան քեզ մոտ ավելի հեշտ ու արագ է ստացվում, քան մեկ ուրիշի, եթե անգամ նա քույրդ է…
Սոսե Մուրադյան


















































