Գարնան առաջին օրը Ջասթին Բիբերը նշեց իր ծննդյան 18 ամյակը: Երգիչը ծննդյան օրվա կապակցությամբ հրավիրվել էր հայտնի Էլլենա Լի Դեջեներսի շոուին, որի ժամանակ էլ հաղորդավարն ու հյուրերը Ջասթինին շնորհակալություն հայտնեցին կատարած բարեգործությունների, նաեւ նրա մատուցած ճաշակի, հիթային երաժշտության համար, որը սիրով կատարում է երգիչը: Հաղորդման կազմակերպիչները շոուի ընթացքում, Բիբերին՝ 18 ամյակի կապակցությամբ, շքեղ, էքսկլյուզիվ «Fisker Karma» մակնիշի ավտոմեքենա նվիրեցին, ինչը բավականին դուր եկավ երգչին, նույնիսկ զարմացրեց, չհաշված իր բազմաթիվ շքեղ ավտոմեքենաները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: