
Լինի պատգամավոր, գիտնական, թե հասարակ քաղաքացի. բոլորն են կարևորում տոնի խորհուրդը ու շնորհավորում իրենց քույրերին, ընկերուհիներին, կանանց, մայրերին …: Եվ թեկուզ նվերների և է մեծարման միջոցով տղամարդիկ փորձում են իրենց լիարժեք տղամարդ զգալ`գնահատելով նրանց դերն ու տեղը իրենց կյանքում: 55-ամյա Հակոբը, ով շինարար է, պատմում է. «Կինս իմ հալալ կեսն ա, մենք միասին ենք անցել բոլոր դժվարությունների միջոցով: Երբ ազատ եմ լինում, իսկ նա աշխատանքի վայրում է, ուտելու ինչ-որ բան եմ պատրաստում, որ հոգնած կա, միանգամից հաց ուտի: Նա էլ է ինձ օգնում, օրինակ՝ մենք միասին ենք վերանորոգել մեր բնակարանը, շատ լավ ներկարար է»,-ժպտում է նա: 19-ամյա Արսենն էլ ասում է. «Ընկերուհուս շնորհիվ ես ձգտում եմ ավելի լավին թե կարիերայում, թե անջնական կյանքում: Նա ինձ շատ բան է սովորեցրել, այն որ չպետք է մարդկանց ու երևույթենրը միակողմանի դատել, և որ պետք է առողջ քննադատություն: Նրան չխանդեցնելու համար այժմ ես այնքան էլ շատ մտերիմ ընկերուհիներ չունեմ, որքան առաջ»: 25-ամյա Թորոսն էլ պնդում է` կինը գեղեցիկ է կանացիությամբ, իսկ աղջիկը` համեստությամբ. « Կինը պետք է լինի տղամարդու աջ ձեռքը, նախևառաջ խելացի, կրթված,միևնույն ժամանկ գրավիչ, ռոմանտիկ ու կրքոտ` այնպես որ եթե անգամ լալիս է, տղամարդու մոտ ոչ թե խղճահարություն, այլ տենչ առաջացնի, իսկ աղջիկը պետք է լինի համեստ, բայց համարձակ, կոկիկ, խնամված, ուժեղ, բայց երբեմն էլ թույլ: Նրանց անընդհատ պետք է լավ խոսքեր ասել, որ իրենք էլ իրենց հերթին ձեզ լավ վերաբերմունք ցույց տան »,-համոզված է նա:
Նազենի Բաղդասարյան


















































