Երեկ ՀՀԿ շարքերը համալրեցին «Արմենիա» հեռուստաընկերության միանգամից երկու ներկայացուցիչ՝ պրոդյուսեր Վահե Ղազարյանը եւ խմբագիր Գագիկ Մկրտչյանը:

Aravot.am- ի հետ զրույցում նա ասաց, թե իր կուսակցական լինելը որեւիցե դեր չի կարող ունենալ հեռուստաընկերության գործունեության վրա. «Խմբագիրը նաեւ լրագրող է, իսկ լրագրողն անգամ կուսակցական վիճակում շարունակում է մնալ լրագրող, ամենակարեւորը օբյեկտիվությունն է»: Պարոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք` արդյոք ի՞նքն էլ է պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ի պատասխան նա ասաց. «Չգիտեմ, առայժմ նման խոսակցության մասին տեղյակ չեմ: Ոչ կարող եմ հասատատել, ոչ՝ ժխտել»: Նա բացատրեց նաեւ թե ինչու հիմա ու ինչու հենց ՀՀԿ-ն նախընտրեց. «Կարող էի անդամագրվել հինգ տարի առաջ կամ մեկ տարի հետո, դա որեւիցե նշանակություն չունի, եթե մարդ քաղաքականապես ակտիվ է, ունի քաղաքական դիրքորոշում, ինձ համար ավելի հոգեհարազատ դարձավ Հանրապետական կուսակցության գաղափարները, գործելաոճը»: Իսկ կուսակցության կրծքանշանը նա արդեն ստացել է ու հենց երեկվանից էլ կրում է:VOICE004

Կարդացեք նաև
Հարցին, թե ինչու ընտրությունների նախաշեմին որոշեց ՀՀԿ մտնել, նա ասաց.«Սա օֆիցիալ մասն էր, խնդիր չկա, որ հիմա եմ անդամակցել՝ ընտրություններից առաջ»: Ինչ վերաբերում է կուսակցության կրծքանշանը կրելուն, պարոն Ղազարյանն ասաց. «Ծովը մտնողը թրջվելուց չպիտի վախենա»:VOICE003
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































