Ուիթնի Հյուսթոնի մահվան հետ կապված գործը այլեւս փակված է: Պաշտոնապես հայտարարվել է մահվան պատճառը: Ըստ topnews.r-ի Հետաքննության վերջնական արդյունքից պարզ է դարձել, որ Հյուսթոնը մահացել է լոգարանում, սրտի անբավարարվածությունից: Սակայն դատաքննիչ Քրեիգ Հարվին, ով զբաղվում էր մահվան բացահայտման գործով, նշել է, որ հանգուցյալի օրգանիզմում հայտնաբերվել է կոկայինի փոքր չափաբաժին, ինչն էլ կարող էր հանգեցնել սրտի անբավարարվածությանը: Հիշեցնենք, որ Հյուսթոնի անկենդան մարմինը հայտնաբերվել էր փետրվարի 12-ի գիշերը, Լոս Անջելոսի Beverly Hilton համարնեռից մեկում:
Ուիթնի Հյուսթոնը լինելով լեգենդար երգչոհի, գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել, որպես ամենաշատ մրցանակներ վաստակած դերասանուհի: Ստացել է նաեւ 6 Գրեմմի, 21 անգամ հաղթել է American Music Awards մրցույթում եւ բազում այլ մրցանակներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: