
Վերջին տասնամյակների ածխաթթվի արտահոսքը դեպի մթնոլորտ կրկնապատկվել է մի քանի տասնյակ անգամ, որը պատճառ է դարձել մի քանի աղետների, բնական պայմանների և ջերևմաստիճանի փոփոխման: Ածխաթթվի քանակը այնքան շատ է օդում, որ վերջին 15տ. ջերմաստիճանի նորման հասել է ամենաբարձր նշագծին: 40տարվա ընթացքում նվազել է 40% սառցե շերտ: Գիտնականների համոզմամբ 2025թ. ամռանը կվերանա հվ. և հս. բևեռները և օվկիանոսի մակարդակը կբարձրանա 40մետրով, որը շատ մեծ հարվածի տակ է դնում աշխարհի մի շարք երկրների: 2050թ. կլիմայական գաղթականների թիվը կհասնի 250 միլիոնի:
Կենդանիներից 4-ից մեկը, թռչունների 8-ից մեկը, երկկենցաղների 3-ից մեկը գտնվում են ոչնչացման եզրին, իսկ արդեն 2050թ. կոչնչանա կենդանական ու բուսական աշխարհի մեկ չորրորդը: Կենդանական և բուսական աշխարհի բնական ոչնչացման գորճընթացը արագացել է 1000 անգամ:
Հոռետեսության համար շատ ուշ է:
Մարդկանցից 4-ից 5-ը գնում է դպրոց և հենց գիտելիքի շնորհիվ մենք կարող ենք հասնել շատ մեծ բարձունքի: Աշխարհում 49 երկիր ստորագրել է մի համաձայնագիր, որի համաձայն Անտարկտիդան ոչ մի երկրի չի պատկանում և որ բոլորով պարտավոր են խնամել և պահպանել այն:
Հոռետեսության համար շատ ուշ է:
Աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկը` Ճապոնիան, հասկանալով հարցի լրջությունը , արհեստական կերպով նպաստել է նոր անտառների առաջացմանը, իսկ այժմ իրենց երկրի 65%-ը անտառածածկ է: Մի շարք երկրներ, որոնց գլխավոր պաշարը փայտն է , սկսել են հատել միայն 1հա-ից 1 ծառ: Կարևորն այն չէ, թե ինչն է անհետ կորել, կարևորն այն է, թե ինչը դեռ կարող ենք փրկել: 1 ժամվա ընթացքում արևը մեզ տալիս է էներգիա 1 տարվա համար և եթե մենք դադարենք ծակծկել երկրի մակերևույթը ու նայենք վերև, մենք կկարողանանք շատ բան փոխել:
Եթե չհասկանանք և շարունակենք նույն տեմպով, ապա շատ շուտով կզրկվենք մաքուր օդից և ջրից, որը մեր կյանքը կկրճատի մի քանի տարով:
Եկեք’ հասկանանք և միասին պայքարենք մեր իսկ կողմից, հենց մեզ ուղղված վտանգի դեմ: Դադարենք վնասել ինքներս մեզ, եկեք’ պահպանենք մեր բնությունը, որտեղ մարդկություը ապրել է 12000 տարի:
Մենք ունակ ենք շարունակել մեր պատմությունը միասին:
Գոհար Հովհաննիսյան


















































