
Ասում են. «Երբ կինը չափից դուրս բաց է հագնված, նրա դեմքը հիշել դժվար է»: 20 -ամյա Կարենն այս արտահայտությունը չէր լսել, բայց որպես լրացում ավելացնում է. «Որ յուբկա հագնող աղջիկները մոռանում, շալվար են հագնում, առաջինը դեմքներին եմ նայում ու ընենց տպավորություն ա, որ իրանց առաջին անգամ եմ տենում: Վայ աղջիկներ, արժի՞ էտ մի կտորի, չէ, կես կտորի համար կորցնում եք ձեր դեմքը»:
Համալսարաններից ոչ ոք առանձնացնել չհաջողվեց. պատկերն ամենուր նույնն էր: «Համազգեստ չկա, դրա համար էլ, ով ինչ ուզում, հագնում է » ,-արդարանում էին շատերը : Ոմանք նորաձևությանն են զոհ գնում, ոմանք ուշադրություն են գրավում, ոմանք էլ հեշտացնում են տղաների գործը, հստակ տարբերելու` աղջկան ու լավ աղջկան: «Ես տղաների գիտեմ, ովքեր աղջկա հագ ու կապով որոշում են, թե նա ինչպիսին է` տա՞ն աղջիկ է, թէ՞…,– պատմում է 4-րդ կուրսի ուսանողուհի Նարեն,- դեռ առաջին կուրսում էի, երբ պատահաբար լսեցի երկու տղայի խոսակցությունն այդ մասին, և այն հայտնի արտահայտությունը. «էտ աղջկա յուբկեն թիթեռի կյանքից կարճ էր », ու այդ օրվանից երբեք կիսաշրջազգեստ չեմ հագել»:
Հոգեբան Սոննա Մակիչյանն ասում է. «Չափազանց բաց և կարճ հագնվելը կապված է սերնդային նույնականացման հետ. երբ ընտանիքում արգելքներ ու հատուկ չափանիշներ չեն դրվում` երեխաները սկսում են նմանակել ծնողներին: Սակայն, նման վարքագծի հիմքում ավելի հաճախ ուշադրություն գրավելու փաստն է ընկած՝ ինքնահաստատվելու և շրջապատից ետ չմնալու համար, հատկապես, երբ բացակայում են ինտելեկտը, ինքնավստահությունն ու արտաքին այլ տվյալներ, երիտասարդների մեծամասնությունը դիմում է ուշադրություն գրավելու այդ եղանակին»:
Գոհար Մուշեղյան


















































