
Ռաբիս երաժշտությանը քննադատելու մասին երգահանն ասում է.«Արժե սուր քննադատել անտակտ երաժշտությունը,՝ 6/8 կլինի, թե ¾, անորակ»:
20-ամյա Լուսինեի կարծիքով՝ ռաբիս երաժշտությունը հավաքույթների, ծնունդների համար է, քանի որ այդ երաժշտության տակ մարդիկ պարում են և իրենց տրամադրությունը բարձրացնում. «Ես ինքս դեմ չեմ ռաբիս երաժշտությանը, քանի որ ինքս էլ լսում եմ, հատկապես այն ժամանակ, երբ տրամադրություն չեմ ունենում, այդպես իմ տրամադրությունը բարձրանում է»,- ասում է նա: 24-ամյա Վարդուհին էլ ասում է, որ ինքը դեմ չէ ռաբիսին, բայց նախապատվությունը տալիս է արտասահմանյան էստրադային և չի էլ սիրում, երբ մարդիկ սուր քննադատում են այդ երաժշտությունը. «Այն մարդիկ, որոնք նախընտրում են այլ ոճեր, թող լսեն այլ երաժշտություն, իսկ ովքեր որ նախնտրում են ռաբիս, թող լսեն և ուրախանան այդ երաժշտությամբ ինչքան ուզում են»,- ասում է Վարդուհին: 22-ամյա Արմենը ռաբիս երաժշտություն վերջին անգամ ընկերոջ հարսանիքին է լսել՝ 1 տարի առաջ: «Զզվում եմ այդ երաժշտության տեսակից, մեղեդին անհասկանալի է, դրան գումարած երգն ինքը ոչ մի իմաստ չի արտահայում»:
Սվետլանա Հովսեփյան


















































